Նիկոլ Աղբալյան

Գրականագետ, պետական գործիչ

Հարություն Զաքիև

Ճարտարագետ, ճարտարապետ

Լևոն Կարախան

Քամանչահար

Հրայր Մուրադյան

Գրականագետ, դրամատուրգ

Վանո Մուրադելի

Կոմպոզիտոր

Ամալյա Մխիթարյան

Դերասանուհի, տիկնիկավար

Սիմոն Սիմոնյան

Արձակագիր, հրապարակախոս, բանասեր

Վազգեն Ամիրբեկյան

Արձակագիր, լրագրող

Լուիզա Պոզապալյան

Օպերային երգչուհի

Ժաննա Բլբուլյան

Դերասանուհի, երգահան

Մարտին Ահարոնյան

Կիթառահար, երգահան, գեղանկարիչ

 

 

 

 

ԿԼԱՐԱ ԹԵՐԶՅԱՆ

Արձակագիր, լրագրող

Ծնվել է 1929թ. օգոստոսի 10-ին, Երևանում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի արևելյան լեզուների բաժինը: Երկար տարիներ աշխատել է Հայաստանի հանրային ռադիոյի արվեստի և գրականության բաժնում, սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի «Սովետական Հայաստան» ամսագրում: 1995թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: Հեղինակել է բազմաթիվ գրքեր: Նրա հարցազրույցները հայ մեծերի հետ և ակնարկները հետագայում դարձել են գիրք` «Բույլ մեծաց»: Լրագրողական աշխատանքին զուգահեռ ստեղծագործել է մանուկների և մեծերի համար: Հեղինակել է պատմվածքներ, վիպակներ, ռադիոպիեսներ, կինոսցենարներ, արձակ բանաստեղծություններ: Նրա ստեղծագործությունները հաղորդվել են ռադիոյով, տպագրվել են հայաստանյան մամուլում և արտերկրում` ԱՄՆ, Ուրուգվայ, Լիբանան, Ֆրանսիա, Սիրիա: Հայաստանի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակվել են նրա «Բույլ մեծաց» (հրապարակախոսություն, 2001թ.), «Երբ սերն ի աշխարհս եկավ» (պատմվածքներ, 2002թ.), «Փրկված մասունքներ» (հրապարակախոսական և գեղարվեստական, 2006թ.), «Ծիծաղի հատիկներ» (մանկական, 2007թ.), «Տարիների շուրջպարը» (ընտրանի, 2011թ.) և այլ գրքեր: 2001թ. ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինայի կենսագրության ինստիտուտի կողմից արժանացել է «Տարվա լավագույն կին» տիտղոսին, 2004թ.` ՀՀ ժուռնալիստների միության միջազգային կոնֆեդերացիայի վկայականի, 2006թ.՝ ՀՀ վարչապետի հուշամեդալի, 2008թ.՝ Մկրտիչ Սարգսյանի անվան գրական մրցանակի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար