Գաբրիել Նահապետյան

Բանասեր, հայագետ

Պողոս Զուրաբյան

Ճարտարապետ, ճարտարագետ

Մարիա Բերոյան

Դերասանուհի

Սոս Սոսյան

Դերասան

Ռուբեն Սանոյան

Դրամատուրգ, գրաքննադատ

Նոնա Գաբրիելյան

Գեղանկարչուհի, խեցեգործ

Տիգրան Արզումանյան

Քանդակագործ

Գրիգոր Գրիգորյան

Բալետի արտիստ

 

 

 

 

ՄԻՍԱՔ ՄԱՆՈՒՇՅԱՆ

Բանաստեղծ

1 սեպտեմբեր, 1906 - 21 փետրվար, 1944

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգի Ադիյաման գյուղում: Հայոց Ցեղասպանության (1915թ.) ժամանակ զրկվել է ծնողներից: Եղբոր հետ հայտնվել է Սիրիայում։ 1920թ-ից եղել է Լիբանանի Ճյոնիա քաղաքի հայկական որբանոցի սան: 1925թ. տեղափոխվել է Ֆրանսիա, սկզբում Մարսել ապա՝ Փարիզ: 1930թ-ից Սեմայի հետ հրատարակել է «Ջանք» գրական ամսագիրը, աշխատել «Սիթրոեն» գործարանում: 1935-37թթ Փարիզում խմբագրել է «Զանգու» շաբաթաթերթը, որտեղ տպագրել է նաև իր բանաստեղծությունները: 1935թ-ից եղել է Հայ օգնության կոմիտեի, իսկ 1937թ-ից՝ ՀՕԿ կենտրոնական վարչության անդամ։ Նրա բանաստեղծությունները տպագրվել են սփյուռքահայ մամուլում 1930-ականների սկզբներից։ Վաղ շրջանի ստեղծագործություններում տիրապետող են անձնական մտածումներն ու ապրումները։ Հետագայում նաև գրել է աշխատավոր մարդու ցավի ու բանվորական պայքարի, դեպի հայրենիք սիրո մասին։ Հեղինակել է բազմաթիվ հայրենասիրական, քաղաքական և քնարական բանաստեղծություններ՝ «Պայքար», «Ընդվզում», «Նամակ Հայաստանեն», «Ամբոխի կանչը» և այլն: 1946թ. Փարիզում լույս է տեսել նրա «Բանաստեղծություններ» ժողովածուն, իսկ 1956թ. այն վերահրատարակվել է Երևանում` «Իմ երգը» խորագրով: Երկրորդ Համաշխարհային պատերազմի (1939-45թթ) առաջին ամիսներին, երբ Գերմանիան նվաճել էր եվրոպական մի շարք երկրներ, այդ թվում` Ֆրանսիան, շատերի հետ նույնպես ձերբակալվել ու նետվել է համակենտրոնացման ճամբար: Երեք ամիս անց փախել է ճամբարից, վերադարձել Փարիզ և կնոջ՝ Մելինե Մանուշյանի հետ ակտիվորեն մասնակցել գերմանական զավթիչների դեմ ֆրանսիացի հայրենասերների մղած պայքարին: 1943թ. նշանակվել է Փարիզի և նրա շրջակայքի ազատ հրաձիգների և պարտիզանական ինտերնացիոնալ ջոկատների հրամանատար` Ժորժ կեղծանունով, ու մատնությամբ ձերբակալվել և տանջանքների է ենթարկվել, իսկ երեք ամիս անց իր խմբի 21 անդամների հետ միասին մահապատժի է ենթարկվել Փարիզի Սյուրեն արվարձանի Ֆորտ Մոն-Վալերյեն ամրոցում: Ֆրանսիացի բանաստեղծ Լուի Արագոնը նրա հիշատակին է ձոնել «Մանուշյանի խումբը» բանաստեղծությունը, որը հետագայում վերածվել է երգի: Մանուշյանի անունով փողոցներ, դպրոցներ, պուրակներ են կոչվել Փարիզում, Մարսելում և Ֆրանսիայի այլ քաղաքներում, կանգնեցվել են հուշարձաններ: Փարիզում Մանուշյանի տան պատին ամրացված է հուշաքար: Ամեն տարի փետրվարի 26-ին Ֆրանսիայում հարգանքի տուրք է մատուցվում Մանուշյանի հիշատակին: Արժանացել է Ֆրանսիայի Ազգային հերոսի կոչման, հետմահու պարգևատրել Է Ֆրանսիայի «Պատվո լեգեոն» շքանշանով: 2009թ. Մանուշյանի և նրա մարտական ընկերների մասին ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանը նկարահանել է «Ոճրագործության բանակ» կինոնկարը: Երևանում և Գյումրիում նույնպես նրա անունով կոչվել են փողոցներ և դպրոցներ: Թաղված է Իվրի գերեզմանատանը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար