Արա Վրույր

Դերասան, լուսանկարիչ

Հատիկ Ազիզյան

Պատմաբան, լրագրող

Էվերտ Պայազատ

Կինոգետ, կինոսցենարիստ

Դանիել Երաժիշտ

Ջութակահար, դիրիժոր, երաժշտագետ

Թովմաս Պողոսյան

Երգիչ, բանահավաք

Նաիրա Շահիրյան

Դերասանուհի, հաղորդավար

Մանու Իրիցյան

Հաղորդավար, լրագրող

Նաիրա Կոլոզյան

Դերասանուհի

 

 

 

 

ՎԱՀՐԱՄ ԹԵՐԶԻԲԱՇՅԱՆ

Թատերագետ, գրականագետ

6 հունվար, 1898 - 16 մայիս, 1964

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում: Սովորել է Վանի Երամյան վարժարանում: 1916թ. ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը: 1927-30թթ աշխատել է «Մարտակոչ», «Պրոլետար» (Թիֆլիս) թերթերի և «Նոր ուղի» (Երևան) հանդեսի խմբագրություններում: 1939թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: 1946-49թթ հայ թատրոնի պատմություն է դասավանդել Երևանի թատերական ինստիտուտում: 1945թ. «Շեքսպիրը հայերեն» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Ստալինյան ռեպրեսիաների հետևանքով 1950թ. խորհրդային իշխանությունները Երևանում նրան անհիմն ձերբակալել են և մեղադրանք առաջադրել «հակահեղափոխական, հակախորհրդային, ազգայնամոլական գործունեություն» ծավալելու համար: Հինգ տարի անցկացրել է աքսորավայրում, ապա վերադարձել Երևան: 1962թ. «Հայ դրամատուրգիայի պատմություն» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: 1958-64թթ աշխատել է ՀՀ ԳԱ արվեստի ինստիտուտում: Հրատարակվել են նրա «Գիր ու արվեստ» (1926թ.), «Պուշկինը հայ գրականության մեջ» (1937թ.), «Էլ Վահիդի վերջին արկածը» (պատմվածք, 1938թ.), «Արազի» (1940թ.), «Գեներալ-լեյտենանտ Վ.Գ.Մադաթով» (1942թ.), «Մեր քաջ նախնիները» (1943թ.), «Սովետական Միության հերոս գեներալ-մայոր Անդրանիկ Ղազարյան» (1944թ.), «Շեքսպիրը հայերեն» (1956թ.), «Հայ դրամատուրգիայի պատմություն» (2 գիրք, 1959թ., 1964թ.), «Ժասմեն» (1959թ.), «Պետրոս Դուրյան» (1959թ.) գրքերը: Ռուսերենից թարգմանել է Բ.Իլլեշի «Տիսան բոցերի մեջ» (1931թ.), Վ.Ռոկկի «Ինժեներ Սերգեն» (պիես, 1942թ.) երկերը: 1961թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար