Գալուստ Շերմազանյան

Բանահավաք, դրամատուրգ

Գարեգին Սրվանձտյան

Ազգագրագետ, եկեղեցական գործիչ, բանասեր-բանահավաք

Միքայել Փորթուգալ

Բանասեր, հայագետ

Մամիկոն Գևորգյան

Դրամատուրգ, թարգմանիչ

Մուշեղ Աղայան

Կոմպոզիտոր, երաժշտագետ

Տիրան Երկանյան

Ճարտարապետ

Արշալույս Արշարունի

Բանաստեղծ, գրականագետ, թատերագետ

Սերգեյ Սարինյան

Գրականագետ

Առաքել Առաքելյան

Գեղանկարիչ

Սերժ Առաքելյան

Բանաստեղծ, լրագրող

Արմեն Սմբատյան

Կոմպոզիտոր

Արմեն Միրաքյան

Օպերային երգիչ

 

 

 

 

ԱՐՏԱՇԵՍ ԷՄԻՆ

Թարգմանիչ

Ծնվել է 1961թ. հունվարի 4-ին, Երևանում: Բանաստեղծ Գևորգ Էմինի որդին է: Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, այնուհետև` ասպիրանտուրան: Աշխատել է ԵՊՀ Վիլյամ Սարոյանի անվան կենտրոնի վարիչ, Զորյան ինստիտուտի բանավոր ժառանգության հավաքի հայաստանյան ծրագրերի համակարգող: Եղել է Գրողների միջազգային Փ.Ե.Ն. ընկերակցության հայկական կենտրոնի ընդհանուր քարտուղարը: 1991թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: Դասավանդել է ԱՄՆ Միչիգանի և Հարվարդի համալսարաններում: 1996թ-ից «Բաբելոն» թարգմանչական գործակալության սեփականատերն է: Նրա թարգմանությունները տպագրվել են հայկական հանդեսներում և մամուլում` «Գարուն», «Արտասահմանյան գրականություն», «Ուրարտու» և այլն: Թարգմանել է անգլերենից հայերեն, անգլերենից ռուսերեն, հայերենից անգլերեն: Գործերից են` Էդգար Պոյի «Պատմվածքներ» (1983թ.), «20-րդ դարի անգլո-ամերիկյան պատմվածք» (1985թ.), Վիլյամ Գոլդինգի «Ճանճերի տերը» (1990թ.), Ջորջ Օրվելի «Անասնաֆերմա» (1991թ.), Վիլյամ Սարոյանի «Պատմվածքներ և պիեսներ 4 հատորյակում» (1991-97թթ), «20-րդ դարի թատերգություն» (1992թ.), Նաիրի Զարյանի «Սասունցի Դավիթ» (2004թ.) և այլն: Նրա թարգմանությամբ «Ուրարտու» թերթում տպագրվել է ամերիկացի գրող Թրևանյանի «Շիբումի» վեպը: 2015թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար