ԷԴՈՒԱՐԴ ԶՈՀՐԱԲՅԱՆ

Արձակագիր, թարգմանիչ

10 նոյեմբեր, 1937 - 4 հուլիս, 2009

Ծնվել է ՀՀ Գորիսի շրջանի Բարձրավան գյուղում (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզում): 1966թ. էքստեռն կարգով ավարտել է Գորիսի թիվ 2 միջնակարգ դպրոցը, ապա` Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետը և Մոսկվայի հասարակական  գիտությունների ակադեմիայի ժուռնալիստիկայի բաժինը: Աշխատել է շրջանային և հանրապետական մամուլում, հանրապետական ռադիոյում և հեռուստատեսությունում, «Արմենպրես» գործակալությունում: Խմբագրել է «Նորաթերթ», «Սյունիք», «Մշակ» թերթերը, «Տաթև» ամսագիրը: Նրա գրչին են պատկանում «Բողբոջները չբացվեցին», «Ամենքը մի աշխարհ ունեն», «Յոլյաններ», «Հավերժություն», «Ձիեր», «Հին ջրաղացի լեգենդը», «Խնձորեսկ» ժողովածուները, «Օրբելյաններ» և «Կորած արահետներ» վեպերը և էլի շուրջ 40 գրքեր: Նրա սցենարներով նկարահանվել են փաստագրական ֆիլմեր, կատարել է թարգմանություններ: Թարգմանել է Ե.Շվարցի, Ա.Չխեիձեի, Ա.Ավերչենկոյի և այլոց պիեսները, Ա.Տիշկովի «Ռուդոլֆ Աբելն ամերիկյան դատարանի առջև», մոսկվաբնակ, ռուսագիր Գ.Կարապետյանի «Հայ բանահյուսության գոհարներ» գրքերը, Անդալուզիայի միջնադարյան բանաստեղծների ստեղծագործություններ։ Աշխատանքին զուգահեռ մանկական գրականության պատմություն, ժուռնալիստիկա է դասավանդել Գորիսի բուհերում, արտասահմանյան գրականություն` Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղում: 1966թ-ից եղել է Հայաստանի ժուռնալիստների, 1989թ-ից` գրողների միությունների անդամ: Եղել է նաև Հայաստանի գրողների միության Սյունիքի բաժանմունքի նախագահը: Պարգևատրվել է ՌԴ «Փառքի Ոսկե Աստղ» շքանշանթվ, ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալով: 1957թ. արժանացել է ԽՍՀՄ սպորտի վարպետի, 2007թ.` Գորիսի պատվավոր քաղաքացու կոչման: Մահացել է Գորիսում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար