Զաքարիա Կապրուշյան

Արձակագիր, բառարանագիր

Մկրտիչ Պեշիկթաշլյան

Բանաստեղծ, դրամատուրգ

Հակոբ Վարդովյան

Բեմադրիչ, դերասան

Լյուբով Վոյնովա-Շիկանյան

Բալետի արտիստ, պարուսույց

Արմինե Կալենց

Գեղանկարչուհի

Սուրեն Պիպոյան

Գեղանկարիչ

Արմեն Համբարձումյան

Դերասան, պրոդյուսեր

 

 

 

 

ՌՈՒԲԵՆ ԶԱՐՅԱՆ

Թատերագետ, գրականագետ

1 սեպտեմբեր, 1909 - 2 փետրվար, 1994

Ռուբեն Ղազանչյան

Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի): Վաղ հասակից ընտանիքի հետ տեղափոխվել է Թիֆլիս, որտեղ էլ անցել է նրա մանկության և պատանեկության տարիները: 1929թ. ավարտել է Թիֆլիսի Ա.Մյասնիկյանի անվան մանկավարժական ուսումնարանն ու մինչև 1932թ. աշխատել Ախալքալակի միջնակարգ դպրոցում` որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1933թ. նշանակվել է Թիֆլիսի «Գրոհ» հանդեսի պատասխանատու քարտուղար: 1934թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: 1936թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1937-39թթ մանկավարժական գործունեություն է ծավալել Երևանի մանկավարժական ուսումնարանում: 1938թ. աշխատանքի է անցել ԽՍՀՄ ԳԱ Հայկական մասնաճյուղի գրականության և լեզվի ինստիտուտում` որպես կրտսեր գիտաշխատող: 1940թ. պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա «Աբովյանի «Նախաշավիղը» և նրա պատմությունը» թեմայով: Նրան գրականագետի համբավ է բերել «Աբովյանի կյանքը (համառոտ ակնարկ)» աշխատությունը: 1940-43թթ եղել է ԽՍՀՄ ԳԱ Հայկական մասնաճյուղի գրականության և լեզվի ինստիտուտի գիտական խորհրդի անդամ, 1938-47թթ` Հայպետհրատի գեղարվեստական գրականության խմբագրության վարիչը, 1941-43թթ` «Սովետական գրականություն» ամսագրի պատասխանատու խմբագիրը: 1950թ-ից աշխատանքի է անցել ՀՀ ԳԱ Արվեստների պատմության և տեսության բաժնում` որպես ավագ գիտաշխատող, իսկ 1953-58թթ եղել բաժնի վարիչը: 1958թ. Արվեստների պատմության և տեսության բաժինը վերակազմվել է ՀՀ ԳԱ Արվեստի ինստիտուտի, որի տնօրենն ու թատերական բաժնի վարիչ է նշանակվել` պաշտոնավարելով մինչ 1987թ.: 1975թ-ից բազմաթիվ անգամ մասնակցել և ղեկավարել է գիտաժողովներ, որոնք հիմնականում անցկացվել են Իտալիայում: 1981թ. ընտրվել է Հռոմի «Թիբերինա» ակադեմիայի թղթակից անդամ: 1962թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն (1963թ-ից՝ պրոֆեսոր): 1965թ-ից ղեկավարել է արվեստագիտության դոկտորի և թեկնածուի, ինչպես նաև ճարտարապետության դոկտորի և թեկնածուի աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի աշխատանքները: ՀՀ ԳԱ Արվեստի ինստիտուտին առընթեր 1966թ. հիմնադրել է Շեքսպիրագիտության հայկական կենտրոնը: 1970թ. ընտրվել է գերմանական շեքսպիրյան ընկերության անդամ: Հրատարակել է Պետրոս Ադամյանի, Սիրանույշի և թատերական այլ գործիչների մասին աշխատություններ, որոնք թարգմանվել են ռուսերեն, վրացերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն: Տպագրության է պատրաստել Գաբրիել Սունդուկյանի 1951-61թթ ակադեմիական հրատարակության քառահատոր երկերի առաջին երեք հատորները։ Հեղինակել է նաև Խաչատուր Աբովյանին, Նար-Դոսին, Վրթանես Փափազյանին, Հովհաննես Հովհաննիսյանին նվիրված ուսումնասիրություններ։ Գիտական և գիտակազմակերպական ծանրակշիռ վաստակի համար 1974թ. ընտրվել է ՀՀ ԳԱ թղթակից անդամ, 1986թ.` ՀՀ ԳԱ ակադեմիկոս: 1949-90թթ «Հայ թատրոնի պատմություն» առարկան է դասավանդել Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, 1948-58թթ ղեկավարել է Երևանի թատերական ինստիտուտի արվեստի պատմության և տեսության ամբիոնը: 1974-81թթ ղեկավարել է ՀԽՍՀ Նախարարների խորհրդին առընթեր գրականության, արվեստի, ճարտարապետության և քաղաքաշինության ասպարեզում պետական մրցանակներ շնորհող հանձնաժողովը, 1984-90թթ` Խ.Աբովյանի տուն-թանգարանի գիտական խորհրդի աշխատանքները: 1953թ. արժանացել է «Պատվո նշան», 1979թ.՝ Ժողովուրդների բարեկամության շքանշանների, 1969թ. և 1989թ.՝ ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի պատվոգրերի, 1961թ.՝ Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 1981թ.` ՀՀ Պետական մրցանակի: Մահացել է Երևանում: