
Ռուբեն Զարդարյան
Արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ

Սամվել Սաֆարյան
Ճարտարապետ

Գուրգեն Հարությունյան
Դերասան

Հոբոս Ապեր
Մանկագիր, բանաստեղծ

Մայրանուշ Պարոնիկյան
Դերասանուհի

Ռոբերտ Նալբանդյան
Բեմանկարիչ

Հովակ Գալոյան
Դերասան

Բակուր
Արձակագիր

Գևորգ Կակոսյան
Օպերային երգիչ

Մարիամ Շահինյան
Մշակույթի գործիչ

Հասմիկ Ավետիսյան
Գեղանկարչուհի

Մարինե Զաքարյան
Կինոռեժիսոր
ԿՈՍՏԱՆ ԶԱՐՅԱՆ

2 փետրվար, 1885 - 11 դեկտեմբեր, 1969
Կոնստանդին Եղիազարյան
Ծնվել է Շամախի քաղաքում: Եղել է դաշնակահար Թագուհի Շահնազարյանի ամուսինը: Կոստան Զարյանը, Ալեքսանդր Շիրվանզադեն և Հովհաննես Աբելյանը եղել են երեք քույրերի որդիներ: Գրողի հայրը` Քրիստափոր Եղիզարովը, եղել է ցարական բանակի գեներալ: Գրողը չորս տարեկան հասակում տեղափոխվել է Բաքու, որտեղ սովորել է ռուսական դպրոցում: 1895թ-ից սովորել է Փարիզի Սեն-Ժերմենի կոլեժում: 1901թ. վերադարձել է Կովկաս, ապրել Բաքվում և Թիֆլիսում: 1904թ. ուսումը շարունակել է Բելգիայում: Բրյուսելի համալսարանի գրականության և փիլիսոփայության բաժինն ավարտելով` ստացել գիտությունների դոկտորի աստիճան: 1908թ. բելգիական հանդեսներում տպագրվել են նրա ֆրանսերեն առաջին բանաստեղծությունները: Այդ շրջանում դասախոսություններ է կարդացել ռուս գրականության և թատրոնի մասին: 1910-13թթ հայերեն է սովորել Վենետիկի Սբ. Ղազար վանքում: 1916թ. Լա Սպեցիայում իտալերեն լույս է տեսել նրա առաջին գիրքը` «Երեք երգեր» (հայերեն հրատարակվել է 1931թ.): Պոեմների թեմաներով իտալացի կոմպոզիտոր Օ.Ռեսպիգին ստեղծել է սիմֆոնիա: 1913թ. տեղափոխվել է Կ.Պոլիս: 1914թ. Կ.Պոլսում հրատարակել է գրականության և արվեստի «Մեհյան» հանդեսը (Դանիել Վարուժանի, Հակոբ Սիրունու, Ահարոն Տատուրյանի հետ): 1915թ. Կ.Պոլսից մեկնել է Բուլղարիա, այնտեղից` Իտալիա: 1919-22թթ ապրել է Կ.Պոլսում, որտեղ 1922թ., Գ.Գալֆայանի, Վահան Թեքեյանի և Շահան Պերպերյանի հետ հրատարակել է «Բարձրավանք» հանդեսը: 1922-24թթ համեմատական գրականության պատմություն է դասավանդել Երևանի պետական համալսարանում: 1925թ. դարձյալ եղել է Փարիզում: Այստեղ հիմնել և խմբագրել է արվեստի, գրականության և փիլիսոփայության «Բաբելոնի աշտարակ» ամսագիրը (ֆրանսերեն): Ապա մեկնել է ԱՄՆ: Բոստոնի «Հայրենիք» ամսագրում լույս են տեսել նրա «Անցորդը և իր ճամփան» (1927թ.), «Բանկոոպը և մամութի ոսկորները» (1931-34թթ), «Երկիրներ և աստվածներ» (1935-38թթ), «Կղզին և մի մարդ» (1955թ.) երկերը: 1944-46թթ հայագիտություն է դասավանդել Նյու Յորքի Կոլումբիա համալսարանում: 1946թ. Նյու Յորքում հիմնել և խմբագրել է «Հայկական քառամսյակ» անգլերեն հանդեսը: 1952-54թթ արվեստի պատմություն է դասավանդել Բեյրութի ամերիկյան համալսարանում: 1961թ. տեղափոխվել է Հայաստան: 1962-69թթ աշխատել է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում` որպես ավագ գիտաշխատող: 1965թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Ռուսերեն լույս է տեսել նրա «Նավը լեռան վրա» վեպը (Մոսկվա, 1969թ. և 1974թ.): Մահացել է Երևանում: