
Նշան Միրզա
Արձակագիր, հրապարակագիր

Երվանդ Թաղիանոսյան
Թարգմանիչ

Հակոբ Փափազյան
Քանդակագործ

Կարապետ Տեր-Սահակյան
Պատմաբան, բանասեր, բանաստեղծ

Երվանդ Քոչար
Գեղանկարիչ, քանդակագործ

Վաղարշակ Սարգսյան
Գեղանկարիչ

Վահրամ Մավյան
Բանաստեղծ, արձակագիր

Վարդուհի Վարդանյան
Երգչուհի

Մխիթար Ավետիսյան
Դերասան

Լիլի Կարապետյան
Քանդակագործ, հաղորդավար

Արվին Քոչարյան
Լուսանկարիչ, գրաֆիկ-դիզայներ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԶԱՏԻԿՅԱՆ

20 հոկտեմբեր, 1945 - 27 մարտ, 2018
Ծնվել է Հայաստանի Վարդաքար գյուղում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզում): 1969թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը, 1972թ.` Հայաստանի ԳԱ պատմության ինստիտուտի ասպիրանտուրան: Ավարտելուց հետո տարբեր բուհերում դասավանդել է հայոց պատմություն: Հեղինակել է պատմավեպեր, պատմվածքներ: Տպագրվել են նրա ավելի քան 50 գիտական հոդվածներ, «Անծուխ կրակներ» (պատմվածքներ, 1989թ.), «Ապրող կարոտներ» (պատմվածքներ, 1996թ.), «Հովհաննես հայ թագավորը» (պատմավեպ, 2004թ.), «Արքայից արքա հայոց» (պատմավեպ, 2011թ.), «Կնճռոտված գարնան ծիլեր» (պատմվածքներ, 2011թ.) և այլ գրքեր: 1995թ. ստացել է պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Նույն թվականից եղել է Հայաստանի գրողների միության անդամ, 2003թ-ից` Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի տնօրենը: 2008թ-ից դասավանդել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում: Մահացել է Երևանում, թաղված է ՀՀ Շիրակի մարզի Վարդաքար գյուղում: