Տիրան Քելեկյան

Լրագրող, հրապարակագիր

Վազգեն Առաջին

Հայագետ, եկեղեցական գործիչ

Բոգդան Վերդյան

Արձակագիր

Զավեն Բեկյան

Բանաստեղծ

Վեսմիր Գրիգորյան

Գեղանկարիչ

Նարեկ Ավետիսյան

Գեղանկարիչ

Գարիկ Պապոյան

Հաղորդավար, դերասան, երաժիշտ

 

 

 

 

ԷՐՎԻՆ ԱՄԻՐՅԱՆ

Դերասան

Ծնվել է 1979թ. օգոստոսի 5-ին, Երևանում: Դերասանուհի Նորա Գրիգորյանի ամուսինն է: Ավարտել է թիվ 192 միջնակարգ դպրոցը: 1996-2001թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտուտի երաժշտական թատրոնի դերասանական բաժնում` Արմեն Մելիքսեթյանի արվեստանոցում: 2004թ. ավարտել է նաև ասպերանտուրան: 2005թ. ստացել է արվեստագիտության թեկնածուի աստիճան: 1997թ. Արմեն Մելիքսեթյանի հրավերով ընդունվել է «Մյուզիքլ» թատրոն: Խաղացել է «Կատուներ» (Ռամ-թամ-թայգեր), «Նոտեր Դամ դե Պարի» (Ֆեբյուս) և այլ մյուզիքլներում: 2007թ-ից աշխատում է Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում` որպես դերասան: Խաղացել է մի շարք ներկայացումներում` Ա.Վոլոդինի «Սիրելիներից մի բաժանվեք» (Միրոնով), Գ.Գորինի «Հիշատակի աղոթք» (Ֆյոդոր), Ա.Շիրվանզադեի «Մորգանի խնամին» (Ստեփան), Է.դե Ֆիլիպպոյի «Ֆիլումենա Մարտուրանո» (Ռիկարդո), Ս.Դովլաթովի «Աբանամաթ» (Բժիշկ, Լարի Շվեյցեր), Ն.Պտուշկինայի «Աննորմալը» (Ալեքսեյ Նիկոլայեվիչ), Ա.Վամպիլովի «Բադաորս» (Դիմա), Ա.Օստրովսկու «Ամեն ինչ վաճառվում է» (Պավլին Իպպոլիտիչ), «Գինարբուք ուրիշի խնջույքում» (Կապիտոն Տիտիչ) և այլն: Խաղացել է նաև բազմաթիվ հեռուստասերիալներում, հանդես եկել որպես էստրադային երգիչ:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար