Քեթևան Արամյան

Դերասանուհի

Վաղարշակ Գալփակճյան

Հրապարակախոս, լրագրող

Լևոն Մեսրոպ

Արձակագիր, դրամատուրգ

Միսաք Մեծարենց

Բանաստեղծ

Տիգրան Հախումյան

Գրականագետ, դրամատուրգ, թարգմանիչ, թատերագետ

Նորայր Պողարյան

Ձեռագրագետ, բանասեր, հայագետ

Իսահակ Ալավերդյան

Արձակագիր, դրամատուրգ, թատերագետ

Ռուդոլֆ Ժամհարյան

Կինոօպերատոր

Տիգրան Գամաղելյան

Բանաստեղծ, լրագրող

 

 

 

 

ԼԻԼԻԹ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Գրականագետ, արձակագիր

Ծնվել է 1957թ. մարտի 5-ին, Երևանում: Գրականագետ, գրաքննադատ Սևակ Արզումանյանի դուստրն է, դիրիժոր Հարություն Արզումանյանի քույրը: Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Աշխատել է ԵՊՀ հրատարակչությունում, Հայկական հանրագիտարանում` որպես գիտական խմբագիր: 1993թ-ից եղել է ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) նախագահի տեղակալը, 2013-18թթ՝ նախագահը: Հիմնադրել է «Կանթեղ» գիտական հոդվածների պարբերական ժողովածուն, մինչև 2013թ. եղել է գլխավոր խմբագիրը, որից հետո հանձնել է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտին: Հեղինակել է ավելի քան 100 գրականագիտական, թատերագիտական և հրապարակախոսական հոդվածներ, պատմվածքներ: 2001թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Հայաստանի թատերական գործիչների, 2001թ-ից գրողների միությունների անդամ է: 2002թ-ից եղել է «Արմենակոբ» հեռուստատեսության «Մեր թատրոնը», 2007թ-ից` «Մշակույթ» հաղորդաշարերի հեղինակն ու վարողը: Հեղինակել է նաև երեք ոչ խաղարկային ֆիլմ` «Ճանապարհորդություն Արաքսից այն կողմ» (2005թ.), «Փարիզյան էսքիզ» (2007թ.), «Դեպի Կիլիկիա» (2008թ.), որոնք Արևմտյան Հայաստան, Կիլիկիա և Ֆրանսիա ճանապարհորդությունների արդյունք են: Լույս են տեսել նրա «Արևելքը հայ արձակում» (1998թ.), «Պարույր Սևակի պոեմները» (2001թ.), «Իմ աշունը» (2002թ.), «Բարև, փոքրիկ» (2006թ.), «Գրառումներ աբսուրդի երկրից» (2012թ.) գրքերը: 2018թ-ից Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատարն է: 2017թ. արժանացել է ՀՀ Երախտագիտության մեդալի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար