ԱՇՈՏ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Արձակագիր

8 հոկտեմբեր, 1950 - 22 մարտ, 2021

Ծնվել է Ախալքալակի շրջանի Աբուլ գյուղում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1990թ-ից դասախոսել է Երևանի պետական բժշկական համալսարանում: Պատմվածքներով, էսսեներով, գեղարվեստական ակնարկներով ու թարգմանություններով հանդես է եկել տարբեր թերթերում և ամսագրերում: 1996թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Պատմվածքները հաղորդվել են ռադիոյով, տպագրվել են անթոլոգիաներում, թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն: Հրատարակվել են նրա «Գալուստ» (1989թ.), «Սրամիտ և միամիտ ջավախքցիներ» (մանրապատումներ, 2003թ.), «Մենավորի աստղը» (վեպ, 2010թ.) գրքերը: Աշխարհաբարից թարգմանել է Մ.Հերացու «Ջերմանց մխիթարություն» աշխատությունը (2007թ.): 2001թ. «Երևան, խորհրդանիշ, սեր, ճակատագիր» էսսեի համար արժանացել է Երևանի քաղաքապետարանի մրցանակին: 2011թ. «Մենավորի աստղը» գրքի համար արժանացել է ՀԳՄ Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակի։ Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար