Առնոլդ Մարտիրոսյան

Բեմադրիչ, դերասան

Վարազդատ Հարությունյան

Ճարտարապետ, տեսաբան

Ռուբեն Աղաբաբյան

Ճարտարապետ, բանաստեղծ

Արտեմ Մեջինյան

Քամանչահար

Հեկտոր Ռշտունի

Գրականագետ, գրաքննադատ

Ռաֆայել Արամյան

Արձակագիր, թարգմանիչ

Մայքլ Քրմոյան

Երգիչ, դերասան

Թերեզա Գրիգորյան

Բալետի արտիստ, պարուսույց

Գրիգոր Խանջյան

Գեղանկարիչ

Մարտիրոս Գուշագճյան

Բանաստեղծ, բառարանագիր, թարգմանիչ

Մերուժան Տեր-Գուլանյան

Գրող, հրապարակախոս

Սեդրակ Երկանյան

Դաշնակահար, դիրիժոր

Աղասի Թալալյան

Գեղանկարիչ

Հերմինե Նավասարդյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Հայկ Մելիքյան

Դաշնակահար

Էդգար Հակոբյան

Ջութակահար

Արթուրո Սայան

Դերասան, ռեժիսոր

Լյուբով Թադևոսյան

Օպերային երգչուհի

 

 

 

 

ՎԱԶԳԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Բանաստեղծ, արձակագիր

21 հոկտեմբեր, 1941 - 11 մայիս, 2016

Ծնվել է ՀՀ Ջրաբեր գյուղում (այժմ՝ ՀՀ Կոտայքի մարզում): Ավարտել է Երևանի Սարի թաղի թիվ 70 դպրոցը։ 1961-64թթ սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետում։ 1972թ. ավարտել է Երևանի մարքսիզմ-լենինիզմի երեկոյան համալսարանի ժուռնալիստիկայի բաժինը։ Առաջին անգամ տպագրվել է չորրորդ դասարանում, «Պիոներ կանչ» թերթում և 1956թ. արժանացել թերթի մրցանակին։ 1967թ-ից աշխատել է Հայաստանի արդյունաբերական շինարարության նախարարության «Հայշինտեխկազմ» տրեստի ինֆորմացիայի բաժնում` որպես խմբագիր։ 1977թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ։ Հրատարակվել են նրա «Երկունքներ» (1966թ.), «Գարունը գյուղում» (1974թ.), «Արթնացում» (1975թ.), «Մի թաքնված երգ գտա» (1981թ.), «Հունձ» (1982թ.), «Մորս ձեռքի հացը» (1988թ.), «Կավի երգը» (1989թ.), «Մայրիկիս երգարանը» (1998թ.), «Արարատ լեռան քուրմը» (1998թ.), «Նամակներ մորս» (2001թ.), «Արարատ լեռան քուրմը» (արձակ, 2002թ.), «Դեպի բնօրրան» (2003թ.), «Խաչքար մայրիկիս» (2004թ.), «Ոսկեբերան նախնիների կանչը» (2006թ.), «Շիրազ-Նամե» (չափածո վեպ, 2006թ.), «Գործող հրաբուխ» (2010թ.), «Գիշերվա նախերգանք» (2011թ.) և այլ գրքեր: Գրել է նաև մանուկ ընթերցողի համար: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են մի քանի լեզուներով: 1993թ. «Մորս ձեռքի հացը» բանաստեղծական ժողովածուի համար արժանացել է ՀԳՄ Դանիել Վարուժանի անվան մրցանակի, ապա՝ ՀԳՄ, «Զորավար Անդրանիկ» համազգային միության և «Հայաստան» թերթի համատեղ կազմակերպած գրական մրցանակաբաշխության մրցանակին՝ լավագույն բանաստեղծության համար: 2008թ. արժանացել է «Հակոբ Մեղապարտ» և ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալների, 2009թ.՝ «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» մրցանակի («Շիրազ-Նամե» պոեմի համար)։ Ստորագրել է նաև Վազգեն Առաքել: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար