Ստեփան Աղաջանյան

Գեղանկարիչ

Փառանձեմ

Դերասանուհի

Ալեքսանդր Աբարյան

Բեմադրիչ, դերասան

Ռուբեն Ստեփանյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Աիդա Բոյաջյան

Գեղանկարչուհի

Մանուել Ադամյան

Բանաստեղծ

Արա Հայթայան

Գեղանկարիչ, արվեստաբան

Անժելա Սարգսյան

Դերասանուհի

 

 

 

 

ԱՐԹՈՒՐ ԱՆԴՐԱՆԻԿՅԱՆ

Բանաստեղծ, գրականագետ

Ծնվել է 1959թ. նոյեմբերի 16-ին, Լենինականում (այժմ` Գյումրի): Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1989-96թթ եղել է «Սփյուռք» հրատարակչության հիմնադիր տնօրենը: Գրողի բանաստեղծությունները պարբերաբար տպագրվել են գրական մամուլում: 1988թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: 2003թ-ից աշխատում է «Գրական թերթ» պարբերականի խմբագրությունում և դասավանդում է «Հրաչյա Աճառյան» համալսարանում: Լույս են տեսել նրա «Բնակավայր ճանապարհին» (1986թ.), «Այլընթաց» (1993թ.), «Տարաժամ» (1995թ.), «Մերկասառույց» (1996թ.), «Վերամուտ» (2003թ.), «Շողէջ» (2004թ.), «Միջօրեի բանաստեղծություններ» (2006թ.), «Հնգամարտ» (կատակերգություններ, 2014թ.), «Հեռանկար» (գեղանկարչական աշխատանքների կատալոգ, 2003թ.) գրքերը: Կազմել և խմբագրել է սփյուռքահայ մի շարք նշանավոր բանաստեղծների, գրողների ստեղծագործությունների ժողովածուները (Ահարոն Տատուրյան, Նիկողոս Սարա‎ֆյան, Կարո Փոլադյան, Զապել Եսայան, Նշան Պեշիկթաշլյան և ուրիշներ): Արևելահայերենից արևմտահայերենի է վերածել Արմեն Սարգսյանի «Հայկական ժողովրդական առակներ» պատկերազարդ ժողովածուն: Հեղինակել է նաև գեղանկարչական աշխատանքներ, որոնք գտնվում են Մերձավոր Արևելքի, ԱՄՆ-ի և Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրների մասնավոր հավաքածուներում: 2003թ. արժանացել է մանկական գրականության համահայկական մրցանակաբաշխության երկրորդ մրցանակին (պոեզիա): 2009թ. «Վերամուտ» գրքի համար արժանացել է «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» գրական մրցանակի: 2013թ. «Արիի ճամփորդությունը այբբենարանում» ժողովածուի համար արժանացել է ՀԳՄ Վախթանգ Անանյանի անվան մանկապատանեկան գրականության մրցանակին:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար