Մարտիրոս Ղրիմեցի

Եկեղեցական, պետական գործիչ, մատենագիր

Ղևոնդ Ալիշան

Բանաստեղծ, պատմաբան, թարգմանիչ

Երվանդ Ոսկան

Քանդակագործ

Գրիգոր Չուբարյան

Իրավաբան, հրապարակախոս

Միքայել Արուտչյան

Գեղանկարիչ, բեմանկարիչ

Մարիամ Մոճոռյան

Դերասանուհի

Լևոն Զորյան

Ճարտարապետ, գրող

Ադամ Բարրո

Օպերային երգիչ

Վահագն Հակոբյան

Դաշնակահար

 

 

 

 

ՆԵՐՍԵՍ ԱԹԱԲԵԿՅԱՆ

Բանաստեղծ, թարգմանիչ

Ծնվել է 1960թ. հունիսի 1-ին, Երևանում: 1984թ. ավարտել Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1992թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` «Միջնադարյան հայ քնարգության ավանդույթները ժամանակակից պոեզիայում» թեմայով և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Աշխատել է հանրապետության տարբեր պարբերականներում, 1992-95թթ ղեկավարել է ՆԳՆ ՆԶ բարձրագույն սպայական դպրոցի լեզուների ամբիոնը, դասավանդել է «Գրիգոր Նարեկացի» և Երևանի պետական համալսարաններում: 1995թ. եղել է ՆԳՆ «02» շաբաթաթերթի գլխավոր խմբագրի տեղակալը, 2001թ-ից ՀՀ ոստիկանության «02» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրն է: Առաջին բանաստեղծությունը տպագրվել է ԵՊՀ «Գրական համալսարան» թերթում: 1993թ. հրատարակել է բանաստեղծությունների առաջին ժողովածուն` «Կյանք մինչև առավոտ»: Հրատարակվել են նաև նրա «Երկվորյակ» (2004թ.), «Տարընթերցումներ» (2008թ.) գրքերը: Տպագրվել է տարբեր պարբերականներում ու անթոլոգիաներում: Բանաստեղծությունները թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռումիներեն լեզուներով: Հեղինակել է հարյուրից ավելի գրականագիտական և հրապարակախոսական հոդվածներ: 1999թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: Ռուսերենից հայերեն է թարգմանել Իոսիֆ Բրոդսկու «Խոսքի մաս» (2000թ.), Մարկ Շագալի «Հրեշտակը տանիքների վրա» (2004թ.), Միխայիլ Բուլգակովի «Երեք վիպակ» (2006թ.), Սերգեյ Դովլաթովի «Զոնա» (2008թ.), Վենեդիկտ Երո‎‎ֆեևի «Մոսկվա-Պետուշկի» (2013թ.) գրքերը: Թարգմանչական աշխատանքի համար 2008թ.արժանացել է ՀԳՄ և Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի «Կանթեղ» գրական մրցանակի: 2010թ. արժանացել է ՀԳՄ Մկրտիչ Սարգսյանի անվան մրցանակի, 2012թ.՝ «Նարցիս» ամենամյա մրցանակի, 2013թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար