
Զաքարիա Շեհրիմանյան
Գրող, փիլիսոփա, թարգմանիչ

Կղեմենս Խոդիկևիչ
Պատմաբան

Սոնգոտ Քրիշտոֆ
Հայագետ, պատմաբան, ազգագրագետ, թարգմանիչ

Նադեժդա Պապայան
Օպերային երգչուհի

Օլգա Քալանթարովա
Դաշնակահար

Անուշավան Վարդանյան
Դրամատուրգ

Մարիետա Շահինյան
Գրող, հրապարակախոս, թարգմանիչ

Սեդրակ Բարխուդարյան
Հնագետ, պատմաբան

Կոնստանտին Օհանջանյան
Ճարտարապետ

Մարգարիտ Սողոմոնյան
Ճարտարապետ

Ռաֆայել Համբարյան
Արձակագիր

Լուսիա Աբրահամյան
Դերասանուհի

Մհեր Խաչատրյան
Հաղորդավար, դերասան
ՀԱԿՈԲ ԳՅՈՒՐՋՅԱՆ

5 դեկտեմբեր, 1881 - 28 մարտ, 1948
Ծնվել է Շուշիում: Սովորել է տեղի և Մոսկվայի ռեալական ուսումնարաններում: 1899թ. Մոսկվայում ընդունվել է Ֆիդլերի քանդակագործական մասնավոր արվեստանոցը: 1907-10թթ սովորել է Փարիզի Ժյուլիեն ակադեմիայում, ապա հաճախել Օգյուստ Ռոդենի արվեստանոց: 1908թ-ից մասնակցել է Փարիզում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Պրահայում և այլուր կազմակերպված ցուցահանդեսների: Ստեղծել է ավելի քան 300 աշխատանք` դիմաքանդակներ, այլաբանական, պատմական, կրոնական, դիցաբանական կերպարներ, անիմալիստական գործեր: Գործերից են` «Վար», «Հայ գեղջկուհիներ» բարձրաքանդակները, Արշակ Չոպանյանի, Մաքսիմ Գորկու դիմաքանդակները, «Գաղթ» կոմպոզիցիան, «Քնած դևը», «Մահացող Քրիստոսը» կիսանդրիները: 1915-21թթ բնակվել է Մոսկվայում: Ստեղծել է Շալյապինի, Ռախմանինովի, Բեթհովենի կիսանդրիները: Կարճ ժամանակով եղել է Թիֆլիսում և կերտել է Անդրանիկի, Ալեքսանդր Շիրվանզադեի դիմաքանդակները: 1919-20թթ ստեղծել է Վահան Տերյանի և Լունաչարսկու կիսանդրիները: 1921թ-ից ստեղծագործել է Փարիզում, մասնակցել բազմաթիվ խոշոր ցուցահանդեսների: Գործերը ցուցադրվել են Տոկիոյում, Օսլոյում, Բրյուսելում և այլուր: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Նյու Յորքում, Փարիզում: Նշանակալի են «Օրիորդ Էդգար Բ», «Գեորգի Յակուլով», «Մարտիրոս Սարյան», «Գարեգին Հովսեփյան», «Լևոն Կորգանով», «Լեդա», «Դիանա», «Հաղթանակ», «Կլեոպատրա», «Սալոմե», «Կարիատիդ» և այլ գործեր: Կյանքի վերջին տարիներին ստեղծել է անիմալիստական քանդակների մեծ շարք` «Սիամի կատուն», «Աղվեսը», «Մուրացիկ կապիկը», «Ռակ շունը», «Դոգը» և այլն: Մահացել է Փարիզում: