Քեթևան Արամյան

Դերասանուհի

Վաղարշակ Գալփակճյան

Հրապարակախոս, լրագրող

Լևոն Մեսրոպ

Արձակագիր, դրամատուրգ

Միսաք Մեծարենց

Բանաստեղծ

Տիգրան Հախումյան

Գրականագետ, դրամատուրգ, թարգմանիչ, թատերագետ

Նորայր Պողարյան

Ձեռագրագետ, բանասեր, հայագետ

Իսահակ Ալավերդյան

Արձակագիր, դրամատուրգ, թատերագետ

Ռուդոլֆ Ժամհարյան

Կինոօպերատոր

Տիգրան Գամաղելյան

Բանաստեղծ, լրագրող

 

 

 

 

ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆ

Գրականագետ

Ծնվել է 1960թ. փետրվարի 5-ին, Կիրովականում (այժմ՝ Վանաձոր): Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, այնուհետև` համալսարանի ասպիրանտուրան: 1986թ. «Ստեփան Զորյանը  և ռուս  գրականությունը» թեմայով ատենախոսության համար ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 1987թ-ից դասավանդում է Երևանի պետական համալսարանում, 2003թ-ից` Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում (2007թ-ից՝ դոցենտ): 1994-96թթ եղել է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի մամլո դիվանի պետը, Գարեգին Առաջին Վեհափառ Հայրապետի մամլո քարտուղարը, 1996-2001թթ` Հայաստանի գրողների միության առաջին քարտուղարը, 1995-ից`  ՀԳՄ «Նոր-Դար» ամսագրի գլխավոր խմբագիրը, 2001թ-ից` խմբագրական խորհրդի նախագահը: 2011թ. ընտրվել է Երևանի գրողների միության նախագահ: 2005թ. մասնակցել է Կիևի «Տարաս Շևչենկո-Հովհաննես Թումանյան» միջազգային գիտաժողովին: 2005թ-ից Ստեփան Զորյանի գրական ժառանգության հանձնաժողովի նախագահն է, 2011թ-ից՝ «Մշակույթ» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենը։ Գիտական աշխատանքներից են՝ «Ստեփան Զորյանը և ռուս գրականությունը» (1988թ.), «Համաշխարհային գրականություն» (Դասագիրք միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի համար, երկրորդ մաս, համահեղինակ՝ Մ.Ասլանյանի, 1995թ.), «Գրականություն և ճակատագիր» (1996թ.), «Կարմիր լիալուսին, Վարդան Գրիգորյանի պատմավեպը» (1997թ.), «Սիրո տարածություն. Երեք էտյուդ Մարո Մարգարյանի մասին» (1999թ.), «Վլադիմիր Մայակովսկու մահն ու անմահությունը» (2002թ.), «18-19-րդ դդ ռուս գրականության պատմության ակնարկներ։ Գիրք Ա» (2007թ.), «19-րդ դարի ռուս գրականության պատմության ակնարկներ, գիրք Բ» (2007թ.), «20-րդ դարի ռուս գրականության պատմության ակնարկներ. գիրք Գ» (2007թ.), «Մշակութաբանություն. Մշակույթի տեսություն» (2008թ.), «Ստեփան Զորյան, Արձակի արվեստը» (2009թ.), «Արդի գրականություն» (2010թ.), «Մշակույթ և գրականություն» (2012թ.) գրքերը: Արժանացել է Գրականության և արվեստի ազգային ակադեմիայի ոսկե մեդալի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար