Թովմաս Թերզյան

Բանաստեղծ, դրամատուրգ

Մկրտիչ Փորթուգալյան

Հրապարակախոս, պետական գործիչ, լրագրող

Սիպիլ

Բանաստեղծ, արձակագիր

Միհրան Թումաճան

Երաժիշտ, ազգագրագետ

Վազգեն Առաքելյան

Բանաստեղծ, արձակագիր

Լաուրա Վարդանյան

Դերասանուհի, պարուհի

Պողոս-Լևոն Զեքիյան

Հայագետ, փիլիսոփա, եկեղեցական գործիչ

Վարդան Սեդրակյան

Բեմանկարիչ

Ռադիկ Գաբրիելյան

Երգիչ, դերասան

Քիմ Քարդաշյան

Դերասանուհի, մոդել

 

 

 

 

ՍԵՅՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Գրականագետ

Ծնվել է 1962թ. սեպտեմբերի 24-ին, ՀՀ Ալավերդի քաղաքում: 1979-84թթ սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, 1984-87թթ` ասպիրանտուրայում: 1987թ-ից դասավանդում է ԵՊՀ հայ նորագույն գրականության ամբիոնում: 1989թ. ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան (1991թ-ից դոցենտ): 1996թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: Հայ գրականություն է դասավանդել Բեյրութի Համազգային Հայագիտական բարձրագույն հիմնարկում: Հանրապետական և սփյուռքահայ մամուլում հանդես է եկել գրաքննադատական հոդվածներով, մասնակցել գրական բանավեճերի և քննարկումների, կատարել բնագրագիտական և գրականագիտական վերլուծություններ: Զեկուցումներով հանդես է եկել Լոս Անջելեսի համալսարանի միջազգային գիտաժողովներում: Հեղինակել է շուրջ հինգ տասնյակ հոդվածներ: Հրատարակվել են նրա «Ժամանակակից սովետահայ պոեմի զարգացման միտումները (1960-80թթ)» (1990թ.), «Պսակազերծում: Եղիշե Չարենց» (1997թ.), «Պարույր Սևակ. Արձագանքող անտառը» (1998թ.), «Բանասիրություն և բանավեճ» (հոդվածների ժողովածու, 2002թ.), «Եղիշե Չարենցի բնագիրը» (2013թ.) գրքերը: 2014թ. արժանացել է ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալի և ԵՊՀ բրոնզե մեդալի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար