Սյուզան Գարագաշ

Դերասանուհի

Մինաս Ավետիսյան

Գեղանկարիչ

Յուրի Պետրոսյան

Պատմաբան, արևելագետ

Խաչիկ Ղարաբեկյան

Բեմանկրաիչ, գեղանկարիչ

Գառնիկ Մանուկյան

Բանաստեղծ, արձակագիր

Յուրի Պետրոսյան

Քանդակագործ

Արգամ Այվազյան

Պատմաբան, մատենագետ

Սամվել Ղազարյան

Քանդակագործ, գեղանկարիչ

Վահան Տեր-Ղազարյան

Արձակագիր, դրամատուրգ

Արա Զարյան

Ճարտարապետ

Համլետ Առաքելյան

Հաղորդավար, գրող

 

 

 

 

ՀՐԱՉՅԱ ԲԱՅՐԱՄՅԱՆ

Գրականագետ, թարգմանիչ

Ծնվել է 1945թ. հունիսի 18-ին, ՀՀ Նոյեմբերյանի շրջանի Բաղանիս գյուղում (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզում): 1969թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի պարսկերեն լեզվի և գրականության բաժինը։ 1967-68թթ ուսանել է Թբիլիսիի պետական համալսարանի վրացական բանասիրական ֆակուլտետում։ 1969-70թթ աշխատել է Երևանի պետական համալսարանի Շ.Ռուսթավելու անվան հայ-վրացական գրական կապերի բաժնում` որպես ավագ լաբորանտ։ 1971-74թթ սովորել է Թբիլիսիի պետական համալսարանի նպատակային ասպիրանտուրայում։ Աշխատել է Թբիլիսիի Ի.Ճավճավաձեի անվան պետական համալսարանի վրաց լեզվի և գրականության ‎‎ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժնում։ 1975թ. «Վրաց գրականությունը հայ նախասովետական քննադատության մեջ (1846-16թթ)» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան (1981թ-ից՝ դոցենտ): 1975-2006թթ եղել է ԵՊՀ հայագիտական կենտրոնի գիտաշխատող և նույն կենտրոնի գիտխորհրդի քարտուղարը։ 1985թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: Հեղինակել է ավելի քան 150 գիտական, քննադատական հոդվածներ, հրապարակումներ ու գրախոսություններ: Նրա սցենարներով նկարահանվել և հայկական հեռուստատեսությամբ ցուցադրվել են «Իրակլի Աբաշիձե», «Նոդար Դումբաձե», «Սայաթ-Նովա», «Գալակտիոն Տաբիձե», «Գաբրիել Սունդուկյան», «Շոթա Ռուսթավելի» ուսումնական և գիտահանրամատչելի ֆիլմերը: 1990թ-ից «Հայաստան-Վրաստան» ընկերության վարչության անդամ է։ Հեղինակել է նաև հումանիտար ‎ֆակուլտետների վրաց գրականության պատմության և վրաց լեզվի դասագրքեր, հայերեն-վրացերեն զրուցարան։ Վրացերենից թարգմանել է Ռևազ Ինանիշվիլու «Լռություն ճանապարհին» (պատմվածքներ, 1979թ.), Լադո Մրելաշվիլու «Իղալթոեցի տղաները» (վիպակ, 1981թ.), Գուրամ Փանջիկիձեի «Ակնաքար» (վեպ, 1982թ.), Նոդար Դումբաձեի «Ընտիր երկեր» (երկու հատորով, 1987թ.), Ռևազ Միշվելաձեի «Գյուղի Մադոննան» (նովելներ, 2006թ.) և այլ երկեր: 2007թ-ից ԵՊՀ վրացագիտության հայկական կենտրոնի տնօրենն է։ 2006թ. արժանացել է Վրաստանի գրողների ստեղծագործական միության Իվանե Մաչաբելու անվան մրցանակի, 2010թ.՝ Թբիլիսիի քաղաքապետի «Վրացական մշակույթի բարեկամ» մեդալի և Պատվո դիպլոմի։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար