ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՐԱՆՅԱՆ

Արձակագիր

Ծնվել է 1963թ. մայիսի 7-ին, ՀՀ Մասիսի շրջանի Դարակերտ գյուղում (այժմ՝ ՀՀ Արարատի մարզում): 1990թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի թատերագիտության բաժինը: Աշխատել է մամուլում և հեռուստատեսությունում: Հեղինակել է հայ մշակույթի և գրականության վերաբերյալ մի քանի տասնյակ փաստագրական ֆիլմեր ու հաղորդումներ: Թատերագիտական, գրականագիտական, կինոգիտական բազմաթիվ հոդվածներ ու գրախոսականներ է տպագրել ինչպես հայաստանյան, այնպես էլ սփյուռքահայ մամուլում: Հրատարակվել են նրա «Միակ ոտնահետք» (1999թ.), «Զինադադար» (2005թ.), «Մարդահամար» (2008թ.), «Ամենագեղեցիկ հարվածը» (2010թ.), «Ողորմություն Ֆրոսյային» (պատմվածքներ, 2013թ.), «Այլ ոտնահետքեր» (ընտրանի, 2014թ.) գրքերը: Պատմվածքները թարգմանվել են գերմաներեն, անգլերեն, հոլանդերեն, ռումիներեն, ռուսերեն և պարսկերեն լեզուներով: 1995թ. Բեռլինի «Literatur werk chat» կազմակերպության հրավերով «Պատերազմը և գրականությունը», «Մշակույթի դերը պատերազմների կանխարգելման գործում» թեմաներով դասախոսություններ է կարդացել Գերմանիայում։ Պարսկերեն առանձին գրքով հրատարկվել է նաև նրա «Կույրերը» պիեսը, որը 2004թ. Թեհրանում նաև բեմադրվել է պարսկերեն: «Երկիր» շաբաթաթերթի մշակութային էջի պատասխանատուն է։ 2003թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: 2010թ. «Ամենագեղեցիկ հարվածը» գիրքն արժանացել է «Արդի հայ արձակ. 21-րդ դար» մրցանակաբաշխության առաջին մրցանակին։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար