Եղիա Մուշեղյան

Դիվանագետ, բանահավաք

Մադաթ Պետրոսյան

Արձակագիր

Արմեն Օհանյան

Պարուհի, դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ

Արա Բեքարյան

Գեղանկարիչ, գրաֆիկ

Ռայա Խասապետյան

Արձակագիր, լրագրող, թարգմանիչ

Արթուր Ասատրյան

Երաժիշտ, պրոդյուսեր

 

 

 

 

ԶԱՐԶԱՆԴ ԴԱՐՅԱՆ

Արձակագիր, դրամատուրգ

25 փետրվար, 1912 - 28 հոկտեմբեր, 1984

Զարզանդ Մովսիսյան

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Տարոն գավառի Կոփ գյուղում։ 1931թ. ավարտել է Երևանի մանկավարժական տեխնիկումը և մի քանի տարի ուսուցչություն արել։ 1939թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1939-54թթ աշխատել է «Ավանգարդ», «Գրական թերթ», «Սովետական գրականություն և արվեստ» պարբերականների խմբագրություններում։ 1943թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ։ Հեղինակել է շուրջ 30 գիրք: Հրատարակվել են նրա «Քննություն» (1953թ.), «Մայիս» (1957թ.), «Սայաթ-Նովա» (հ.1-2, 1960-63թթ), «Արծիվ Վասպուրականի» (1965թ.), «Այս հին աշխարհը» (1974թ.), «Քառուղիներ» (հ.1-2, 1981-82թթ) վեպերը։ «Արծիվ Վասպուրականի» վեպը պատկերում է 1915թ. Վանի հերոսամարտը: 1970թ. Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը բեմադրել է նրա «Հանրապետության նախագահը» պիեսը։ Թարգմանվել և առանձին գրքով ռուսերեն լույս է տեսել նրա «Իմ առավոտը» (1952թ.), «Սայաթ-Նովա» (1973թ.) գործերը։ 1972թ. պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի, ապա՝ Ժողովուրդների բարեկամության շքանշաններով։ Մահացել է Երևանում, թաղված է ՀՀ Կոտայքի մարզի Բուժական գյուղում: