
Պերճ Պռոշյան
Արձակագիր

Ալեքսանդր Արաքսմանյան
Արձակագիր, դրամատուրգ, թատերագետ

Լևոն Մանասերյան
Գեղանկարիչ

Հենրիկ Առաքելյան
Ճարտարապետ

Ալեքսանդր Գևորգյան
Գեղանկարիչ

Կարլեն Դալլաքյան
Գրականագետ, բանասեր

Ժասմեն Մսրյան
Դերասանուհի

Հենրիկ Հովհաննիսյան
Թատերագետ, հաղորդավար

Նվարդ Վարդանյան
Թարգմանիչ

Տաթևիկ Հովհաննիսյան
Երգչուհի

Արփինե Բեկջանյան
Երգչուհի

Արա Մարտիրոսյան
Երգիչ

Սևակ Ավագյան
Պարող
ՇԱՎԻՂ ԳՐԻԳՈՐՅԱՆ

28 մարտ, 1922 - 25 դեկտեմբեր, 2012
Ծնվել է ՀՀ Ալափարս գյուղում (այժմ՝ ՀՀ Կոտայքի մարզում): 1941-45թթ մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին: 1945թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Աշխատել է ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի, 1961-81թթ՝ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտներում: Հեղինակել է գիտական մենագրություններ, պատմվածքներ: Մամուլում հանդես է եկել գիտական բազմաթիվ հոդվածներով: Եղել է «Սայաթ-Նովա» մշակութային միության գիտխորհրդի նախագահը, 2004թ-ից՝ Հայ աշուղների միության նախագահը: 1999թ-ից եղել է նաև Հայաստանի գրողների միության անդամ: 2002թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Լույս է տեսել նրա «Սազայի և Ենգի» (1958թ.), «Շիրին, Տաղարան» (1966թ.), «Հովհաննես Թումանյան» (1969թ.), «Աշուղ Սազայի» (1971թ.), «Կարոտի գինը» (1991թ.), «Իմ Ջիվանին» (1997թ.), «Աշուղ Սազայի, Ով Հայաստան» (1998թ.), «Հայ պոեզիայի Քուռկիկ Ջալալին» (1999թ.), «Հայ աշուղական գրականության պատմություն» (2002թ.), «Սայաթ-Նովա» (2004թ.) գրքերը: Մահացել է Երևանում: