Արմեն Տիգրանյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Արամ Թորոսյան

Ճարտարապետ, գրող

Մկրտիչ Արմեն

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Փայլակ Մանուկյան

Ճարտարապետ

Արկադի Մաղդասյան

Կրկեսի արտիստ, ակրոբատ

Անահիտ Սեկոյան

Արձակագիր

Հրաչյա Ղափլանյան

Բեմադրիչ, դերասան

Գոհար Գասպարյան

Օպերային երգչուհի

Վարուժան Նալբանդյան

Արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Տիգրան Լևոնյան

Օպերային երգիչ, բեմադրիչ

Գեորգի Թովմասյան

Գեղանկարիչ

Անահիտ Արփեն

Արձակագիր

Մարի Սանթրոսյան

Դերասանուհի

Եվա Սուջյան

Երգչուհի, երաժիշտ

Ժորա Սարգսյան

Դաշնակահար

 

 

 

 

ԽՈՐԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Բանաստեղծ, թարգմանիչ

Ծնվել է 1961թ. նոյեմբերի 8-ին, Կիրովականում (այժմ` Վանաձոր): 1979թ. ավարտել է տեղի Վ.Տերյանի անվան թիվ 5 միջնակարգ դպրոցը: Ավարտել է նաև Կիրովականի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը, ապա` Մոսկվայի օտար լեզուների հեռական կուրսերը: Աշխատել է ՀՀ Տաշիրի և Վանաձորի դպրոցներում: 1996-2005թթ եղել է «Լոռու մարզ» թերթի գլխավոր խմբագրի տեղակալը: Գրողի բանաստեղծությունները, պատմվածքները, թարգմանությունները տպագրվել են հանրապետական գրական մամուլում՝ «Երկունք» «Գարուն», «Նոր դար», «Գրական թերթ», «Հորիզոն», «Սատիրիկոն», «Նարցիս» և այլն: Տպագրվել են նաև ուկրաիներեն՝ Միրոն Նեստերչուկի թարգմանությամբ: Թարգամնություններ է կատարել անգլերենից և ռուսերենից: Հայաստանի ժուռնալիստների, 2002թ-ից` գրողների միության անդամ է: Հրատարակել է ամերիկացի բանաստեղծ Է.լի Մասթերսի «Սփուն ռիվըրի անթոլոգիա» գիրքը: 2000թ. հեղինակել է «Վիճակված է այսպես» գիրքը: 2003թ. լրագրողական վերապատրաստման դասընթացներ է անցել ԱՄՆ Քալիֆորնիայի պետական համալսարանի Սակրամենտոյի մասնաճյուղում: 2005թ-ից Վանաձորի քաղաքապետի լրատվության գծով օգնականն է: Դասավանդում է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետում: Արժանացել է ԱՄՆ Դեյվիս քաղաքի պատվավոր քաղաքացու վկայագրի, 2010թ.՝ ՀՀ լեզվի պետական տեսչության պատվոգրի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար