Ռուբեն Զարդարյան

Արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ

Սամվել Սաֆարյան

Ճարտարապետ

Հոբոս Ապեր

Մանկագիր, բանաստեղծ

Բակուր

Արձակագիր

Գևորգ Կակոսյան

Օպերային երգիչ

Մարիամ Շահինյան

Մշակույթի գործիչ

Հասմիկ Ավետիսյան

Գեղանկարչուհի

Մարինե Զաքարյան

Կինոռեժիսոր

 

 

 

 

ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆ

Թարգմանիչ

Ծնվել է 1962թ. նոյեմբերի 28-ին, Երևանում։ 1986թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը, 1996թ.` Հայաստանի ամերիկայան համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։ 2001-02թթ սովորել է Եվրախորհրդի քաղաքական հետազոտությունների Թբիլիսյան դպրոցում։ 2006թ. ՀՀ ԳԱԱ-ում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն լեզվաբանությունից և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1986-87թթ աշխատել է ՀՀ Թալինի շրջանի Աշնակ գյուղի միջնակարգ դպրոցում` որպես ուսուցիչ։ 1986-91թթ եղել է ՀԼԿԵՄ Երքաղկոմի պրոպագանդայի բաժնի վարիչը, 1991-99թթ` Համազգային հայ կրթական և մշակութային միության Հայաստանի գրասենյակի գործադիր տնօրենը։ 1999-2005թթ ստանձնել է ՀՀ ԿԳՆ միջազգային ծրագրերի համադրման և աջակցման կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնը։ 1999թ-ից Համազգային հայ կրթական և մշակութային միության նախագահն է։ 2005թ. և 2007թ. որպես հրավիրյալ դասախոս դասավանդել է Գլենդելի Համայնքային քոլեջում։ 1986թ-ից հրատարակել է բազմաթիվ հոդվածներ «Նորք», «Բանբեր», «Լրաբեր», «Ավանգարդ», «Երկիր», «Գարուն», «Ազատամարտ», «Ազդակ», «Անդրադարձ», «Երկիր Ավետյաց», «Դրոշակ», «Առավոտ», «Ասպարեզ» և այլ պարբերականներում։ Կանադական գրականությունից լավագույն թարգմանության համար արժանացել է Կանադայի դեսպանատան մրցանակին։ Եղել է մի շարք միջազգային գիտաժողովների նախաձեռնող և կազմակերպիչ, կազկոմիտեի անդամ, հանդես եկել զեկուցումներով։ 1990թ-ից ՀՅԴ կուսակցության անդամ է։ 2006-07թթ եղել է ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի անդամ։ 2007թ. ՀՅԴ կուսակցությունից համամասնական ընտրակարգով ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր, եղել է ՀՀ ԱԺ կրթության, գիտության և մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Կազմել, խմբագրել է գրքեր, կատարել է թարգմանություններ անգլերենից։ 2002թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: Նրա խմբագրությամբ տպագրվել են Համաստեղի, Նիկոլ Աղբալյանի ծննդյան 130, Լևոն Շանթի ծննդյան 140-ամյակներին նվիրված գիտաժողովի նյութերը և «18-33 արդի հայ արծակ», «18-33 արդի հայ պոեզիա» անթոլոգիաները: Թարգմանել է «12 պատմվածք և 1 պիես» (20-րդ դար, ամերիկյան արձակ, 1999թ.), «20-րդ դարի անգլիագիր արձակ» (2002թ.), «Ժողովրդավարական քաղաքացիության ուսուցման ռազմավարությունը» (2002թ.), Վիլյամ Սարոյանի «Ընտրանի» («Հայ մուկը» և «Գնացքները» պատմվածքները, 2008թ.) գրքերը: