ԳՈՒՐԳԵՆ ԳԱԼՍՏՅԱՆ

Արձակագիր, երգիծաբան, թարգմանիչ

Ծնվել է 1944թ. օգոստոսի 2-ին, Լենինականում (այժմ` Գյումրի): Ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի գեղագիտության ֆակուլտետի նկարչական բաժինը: Աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, հանրապետական մամուլում: Թղթակցել է հայկական ռադիոյին: Տպագրել է երգիծական պատմվածքներ, հումորեսկներ, ֆելիետոններ, ծաղրանկարներ, նկարազարդել է ինչպես իր, այնպես էլ մի շարք գրողների գրքեր: 1983թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: Զբաղվել է նաև էստամպով (լինոփորագրությամբ): Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, հունարեն, անգլերեն: Տպագրվել է ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Զբաղվել է նաև թարգմանական գործով: Ռուսերենից հայերեն է թարգմանել Յ.Կովալի «Վասյա Կուրոլեսովի արկածները» 1991թ., Մ.Զոշչենկոյի «Պատմվածքներ փողի մասին» 1992թ., Ս.Լիքոկի «Պատմվածքներ» 1992թ. գրքերը: Տպագրվել է նրա «Սովետական հեքիաթ» (1974թ.), «Թիրախներ» (1982թ.), «Երկու կեռասենի» (1984թ.), «Ճիշտ դաստիարակության գումարելիները» (1986թ.), «Գասպարի կղզին» (1990թ.), «Մեղավո՞ր էր Գորբաչովը» (1992թ.), «Դրախտի ուղեգիր», (2010թ.) գրքերը: 1965թ. «Քաղաք» գեղանկարչական շարքը «Ծաղկիր, իմ ռեսպուբլիկա» գեղարվեստական փառատոնում արժանացել է հատուկ մրցանակի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար