Հովհաննես Քյաթիպյան

Բժիշկ, հրապարակախոս

Գրիգոր Ջանշյան

Հրապարակախոս

Հակոբ Հակոբյան

Բանաստեղծ

Լևոն Կարագյոզյան

Դրամատուրգ, կինոսցենարիստ

Աշոտ Արզումանյան

Արձակագիր, լրագրող

Գաբրիել Արևյան

Արձակագիր

Սամվել Համբարձումյան

Գեղանկարիչ, գրաֆիկ

Ալին Գութան

Օպերային երգչուհի

Ալեն Նազարյան

Բաս-կիթառահար

 

 

 

 

ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏՅԱՆ

Բանաստեղծ, արձակագիր

Ծնվել է 1964թ. մայիսի 26-ին, Երևանում: 1981թ. ավարտել է Երևանի Ե.Չարենցի անվան միջնակարգ դպրոցը: 1981-86թթ սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի կիբերնետիկայի բաժնում, 1982-85թթ` նույն բուհի հասարակական մասնագիտությունների` անգլերեն լեզվի տեխնիկական թարգմանության բաժնում: 1997թ-ից աշխատում է Երևանի Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի պետական թանգարանում` որպես գրական բաժնի ավագ գիտաշխատող: Հեղինակել է 6 գիրք, մամուլում տպագրված տասնյակ հոդվածներ և էսսեներ: 2004թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: 2000թ. լույս է տեսել նրա առաջին ժողովածուն` «Կյանք կոչվող փոքրիկ այս ակնթարթը» վերնագրով, որտեղ զետեղված են բանաստեղծություններ և «Ադամամութից մինչև լուսաբաց» պատմվածքը: Հետագայում տպագրվել է նրա «Խորաններ» (2002թ.), «Խորաններից անդին» (2004թ.), «Ջրօրհնության կարգով» (2008թ.) և «Եռման հրվանդան» (2010թ.) գրքերը: Հեղինակել է նաև մի շարք վերլուծական հոդվածներ, տասնյակ երգերի տեքստեր: Նրա բանաստեղծական շարքերը և պատմվածքները պարբերաբար տպագրվել են ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի հայկական հանդեսներում: Հեղինակել է «Նռան հատիկ» մանկական թատերական փառատոնի հիմնի երաժշտությունը և խոսքերը: 2009թ. «Նարցիս» հանդեսում տպագրվել է նրա «Մարի Նվարդ» մոնոդրամը, որը 2003թ. մասնակցել է «Արմմոնո» թատերական փառատոնին: 2010թ. կազմել է «Տերյան և արդի բանաստեղծներ - Մթնշաղի կամուրջներ» ժողովածուն: 2013թ. նրա «Տանիքի դարպասներ» գիրքն արժանացել է ՀԳՄ «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» գրական մրցանակի։