Գերգե Ասաքի

Բանաստեղծ, արձակագիր, նկարիչ, թարգմանիչ

Գյուտ Աղանյանց

Պատմաբան, ազգագրագետ, թարգմանիչ, եկեղեցական գործիչ

Տիգրան Հովհաննիսյան

Թարգմանիչ, իրավաբան

Նար-Դոս

Արձակագիր

Արտակ Դարբինյան

Հրապարակագիր, լրագրող

Սարմեն

Բանաստեղծ

Գրիգոր Բոյաջիև

Թատերագետ, թատերական քննադատ

Լուսին Ամարա

Օպերային երգչուհի

Հենրիկ Սևան

Բանաստեղծ, մանկագիր, թարգմանիչ

Գագիկ Հովունց

Կոմպոզիտոր

Աշոտ Մելքոնյան

Գեղանկարիչ

Վերժինե Սվազլյան

Ազգագրագետ, բանահավաք

Գայանե Զախարյան

Դերասանուհի

 

 

 

 

ՎԱԶԳԵՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Գրականագետ

Ծնվել է 1937թ. հունվարի 20-ին, ՀՀ Ալիբեկլու (այժմ` ՀՀ Արմավիրի մարզի Արտիմեդ) գյուղում։ Գրականագետ Ժենյա Քալանթարյանի ամուսինն է: 1955թ. ավարտել է Էջմիածնի մանկավարժական ուսումնարանը, 1960թ.` Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը։ 1960-66թթ աշխատել է «Երևանի համալսարան» թերթում նախ որպես գրական աշխատող, ապա` պատասխանատու քարտուղար: 1964թ. «Ռուբեն Որբերյանի կյանքը և ստեղծագործությունը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1979թ. «Դանիել Վարուժան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ 1966թ-ից աշխատում է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի խորհրդահայ (այժմ` հայ նորագույն) գրականության ամբիոնում, որտեղ 1981-2011թթ եղել է ամբիոնի վարիչը (1981թ-ից՝ պրոֆեսոր)։ 1996-2000թթ եղել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի դեկանը։ 1978թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է։ Մեծ ներդրում է ունեցել ինչպես սփյուռքահայ գրողների (Վահան Թեքեյան, Դանիել Վարուժան, Մուշեղ Իշխան) երկերի, այնպես էլ տարբեր հեղինակների չափածո և արձակ ստեղծագործությունների ժողովածուների հրատարակության գործում։ Հրատարակվել են նրա «Իմ կանաչ հինավուրց թթենին» (արձակ բանաստեղծություններ, 1962թ.), «Ռուբեն Որբերյան» (1964թ.), «Լենինի կերպարը հայ գրականության մեջ» (1969թ.), «Արևմտահայ բանաստեղծներ. գրական դիմագծեր» (1971թ.), «Սովետական Հայաստանը և սփյուռքահայ գրողները» (1975թ.), «Դիմանկարներ» (սփյուռքահայ գրողներ, 1976թ.), «Դանիել Վարուժան. կյանքը և գործը» (1978թ., 2009թ.), «Սփյուռքահայ գրականություն» (բուհական ծեռնարկ, 1987թ., 2008թ.), «Դասականների ժամանակը» (ուսումնասիրություններ, 1997թ.), «Գրավոր խոսք» (2004թ., 2012թ.), «Գրականության մեր ժամանակը» (2006թ.), «Սփյուռքահայ գրականություն» (2008թ.), «Պատմության խորհուրդը և ներկան» (2012թ.) և այլ գրքեր: 1998-2009թթ եղել է ՀՀ ԿԳ նախարարության «Հայ գրականության» առարկայական հանձնաժողովի նախագահը, 2000-08թթ՝ ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում գործող 003 մասնագիտական խորհրդի անդամ: 1998թ. արժանացել է «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե հուշամեդալի, 2007թ.՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե հուշամեդալի, ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի և ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի, 2012թ.՝ ՀՀ սփյուռքի նախարարության և ՀԳՄ համատեղ «Վիլյամ Սարոյան» հուշամեդալի, 2013թ.՝ Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար