Լևոն Գրիգորյան

Թավջութակահար

Անժելիկա Հարությունյան

Օպերային երգչուհի

Դմիտրի Կեսայանց

Կինոռեժիսոր

Հրաչյա Բայրամյան

Գրականագետ, թարգմանիչ

Էմմա Նահապետյան

Բալետի արտիստ, պարուսույց

Ռուբեն Արուտչյան

Գեղանկարիչ

Արա Դինքջյան

Ուդահար

Նարինե Կռոյան

Արձակագիր

Արեգ Նազարյան

Կոմպոզիտոր, բաս-կիթառահար

Աննա Վեքիլյան

Բալետի արտիստ

Նոննա Գրիգորյան

Դերասանուհի

Հասմիկ Հարությունյան

Օպերային երգչուհի

 

 

 

 

ԳԱՐԵԳԻՆ ԲԵՍ

Արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

5 հունվար, 1910 - 19 օգոստոս, 1986

Գարեգին Սարինյան

Ծնվել է Արցախի Շուշի քաղաքում։ «Բես» գրական անունը կազմված է գրողի հայրանվան և ազգանվան սկզբնատառերից։ Նախնական կրթությունն ստացել է Ստեփանակերտ քաղաքում։ 1929թ. ավարտել է Բաքվի Հ.Թումանյանի անվան հայկական միջնակարգ դպրոցը, 1932թ.` Երևանի պետական համալսարանի պատմագրական ֆակուլտետը։ 1931-33թթ եղել է Պետհրատի մանկապատանեկան գրականության խմբագրության բաժնի վարիչը, 1933-36թթ` ՀԳՄ կազմ-մասսայական խմբագրության բաժնի վարիչը և Հայաստանի կենտգործկոմին կից Պուշկինյան հոբելյանական կոմիտեի քարտուղարը, 1939-40թթ` Հայաստանի լուսժողկոմատում մեթոդիստ, 1941թ.` արվեստի վարչության տեսուչ։ 1941-43թթ ծառայել է Խորհրդային բանակում, մասնակցել Երկրորդ Համաշխարհային պատերազմին։ 1944-47թթ եղել է «Սովետական գրականություն» ամսագրի քարտուղարը, 1949-55թթ` Հայկական թատերական ընկերության պատասխանատու քարտուղարը։ 1936թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Հրատարակվել են նրա «Կյանքի երգը» (պատմվածքներ և արձակ բանաստեղծություններ, 1930թ.), «Ջորջի Տենլի» (1931թ.), «Վիշկաները բարձրանում են» (1932թ.), «Պայքար» (1932թ.), «Արձակ բանաստեղծություններ» (1933թ.), «Հերոսների ստվերում» (կոմեդիա, 1939թ.), «Կրակ» (պատմվածքներ, 1944թ.), «Հարազատներ» (պատմվածքներ, 1946թ.), «Պետունց Գալոն» (1947թ.), «Նովելներ» (1954թ., 1960թ., 1963թ.), «Աշիկն ու Մաշիկը» (1962թ.), «Աշխարհն ինձնով է սկսվում» (մեկ գործողությամբ պիեսների ժողովածու, 1962թ.), «Նկարչի նվերը» (1964թ.), «Այրված վշտեր» (1967թ.), «Ծնունդ» (1971թ.), «Հոբելյանը» (1973թ.), «Գողացված արևը» (նովելներ, պատմվածքներ, «Չարենցյան մասունքներ», 1974թ.), «Թատերական նովելներ» (1976թ.), «Երկեր երեք հատորով» (1976թ., 1978թ., 1981թ.), «Իմ Չարենցը» (1979թ.), «Երգը կանչում է» (պատմվածքներ, 1982թ.), «Կյանքի կենացը» (պատմվածքներ, 1984թ.), «Հուշանովելներ» (1985թ.) և այլ գրքեր: Անդրկովկասի թատրոնները բեմադրել են նրա «Հերոսների ստվերում» (1938-40թթ), «Գրավոր մարդիկ» (1966թ.), «Աղաֆոնը և իր փեսաները» (1966-68թթ), «Աղյուսե մարդը» (1957-58թթ) պիեսները։ 1968թ. «Հաշիվն է 0:0» դրաման բեմադրել է Ֆրունզեի թատրոնը։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել և առանձին գրքերով լույս են տեսել ռուսերեն, լիտվերեն, վրացերեն։ Ռուսերենից հայերեն է թարգմանել ավելի քան 15 գիրք: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի, Ժողովուրդների բարեկամության և Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի շքանշաններով: 1975թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար