Գալուստ Կոստանդյան

Հրապարակախոս, փիլիսոփա, բնագետ

Արա Պարթևյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Պետրոս Զարոյան

Դրամատուրգ, արձակագիր, գրականագետ

Գրիկեր

Պատմաբան

Շահեն Հակոբյան

Բեմանկարիչ

Էլվիրա Ուզունյան

Օպերային երգչուհի, դերասանուհի

Ավետիս Խաչատրյան

Գեղանկարիչ

Գոռ Սարգսյան

Բալետի արտիստ

Չորս Տարբերակ

Փոփ խումբ

 

 

 

 

ՄՀԵՐ ԲԵՅԼԵՐՅԱՆ

Արձակագիր

Ծնվել է 1977թ. ապրիլի 3-ին, Երևանում: Բանաստեղծ, թարգմանիչ Հրաչյա Բեյլերյանի որդին է: Սովորել է Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում և Երևանի Ազատ հումանիտար համալսարանում: Ավարտել է նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի գեղարվեստական ‎ֆիլմերի ռեժիսուրայի բաժինը։ Աշխատել է «Ար» հեռուստաընկերությունում, ՀՀ մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում, «Հայ զինվոր», «Հայաստանի Հանրապետություն» թերթերում, «Նարցիս» գրական հանդեսում, «Նովոստի Արմենիա» տեղեկատվական կայքում։ Նրա ստեղծագործությունները տպագրվել են գրական հանդեսներում և թերթերում` «Գարուն», «Բնագիր», «Ակտուալ արվեստ», «Գրական թերթ», «Հայոց աշխարհ», «Հայ զինվոր», «Հայաստանի հանրապետություն» և այլն: Հրատարակվել են նրա «Վերջին ժամը» (2002թ.), «Սկյութների ստվերները» (2008թ.), «Ընկնող աստղերի անձրևի վկան» (2014թ.), «Մեղքի հարյուր տարին» (2014թ.) գրքերը: 2003թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: 2014թ. «Սկյութների ստվերները» գրքի համար արժանացել է ՀԳՄ Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակի։