ՄՀԵՐ ԲԵԺԱՆՅԱՆ

Բանաստեղծ

7 մայիս, 1938 - 29 նոյեմբեր, 2000

Ծնվել է Կիրովականում (այժմ` Վանաձոր)։ 1956թ. ավարտել է տեղի գյուղատնտեսական տեխնիկումը և Չկալով գյուղում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզում) աշխատել որպես կրտսեր ագրոնոմ։ 1962թ. ավարտել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտը, 1969թ.` Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը (երկուսն էլ` հեռակա)։ 1962-69թթ աշխատել է Կիրովականի երկրագիտական թանգարանում` որպես ավագ գիտաշխատող, 1969-71թթ` Կիրովականի մանկավարժական ինստիտուտում, 1971-74թթ` Հայաստանի գրողների միության Կիրովականի բաժանմունքում։ 1974թ-ից դասախոսել է Կիրովականի մանկավարժական ինստիտուտում։ Առաջին անգամ տպագրվել է 1956թ., Ալավերդու «Պղնձի ֆրոնտում» թերթում: 1968թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ։ Հրատարակվել են նրա «Փոքրիկ աղբյուր» (1964թ.), «Քեզ փնտրող աչքեր» (1975թ.), «Անձրևի քաղաքը» (1985թ.) բանաստեղծական ժողովածուները:Մահացել է Վանաձորում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար