Հրանտ Ասատուր

Բանասեր, գրաքննադատ

Գևորգ Ալթունյան

Գրականագետ, թարգմանիչ, դրամատուրգ

Ռուբեն Նաքյան

Քանդակագործ

Մկրտիչ Խերանյան

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Թուշիկ Խաչատրյան

Օպերային երգչուհի

Լևոն Մադոյան

Դուդուկահար

Երվանդ Մանարյան

Դերասան, բեմադրիչ, կինոսցենարիստ

Կլարա Թերզյան

Արձակագիր, լրագրող

Էդման Այվազյան

Գեղանկարիչ

Մարի-Ռոզ Աբուսեֆյան

Դերասանուհի, բեմադրիչ

Ալեքսանդր Ադաբաշյան

Դերասան, գեղանկարիչ

Վարդան Թովմասյան

Քանդակագործ

Արա Նազարեթյան

Արձակագիր

Ասատուր Բալջյան

Օպերային երգիչ

Վազգեն Ֆիշյան

Հաղորդավար

 

 

 

 

ՀՐԱՉՅԱ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Բանաստեղծ, լրագրող

1 մայիս, 1934 - 9 հոկտեմբեր, 2009

Ծնվել է Կոլխոզաշեն գյուղում (այժմ` Արցախի Մարտունու շրջանում)։ Աշխատանքային գործունեությունն սկսել է Ստեփանակերտի թիվ 2 միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո։ 1961-63թթ աշխատել է Ստեփանակերտի Մ.Գորկու անվան մարզային գրադարանում։ 1963-64թթ եղել է ժողովրդական ստեղծագործության մարզային տան ավագ մեթոդիստ, 1964-66թթ` մշակույթի մարզային վարչության ավագ տեսուչ, 1966-68թթ` Ստեփանակերտի պետական պատմաերկրագիտական թանգարանի աշխատող։ 1969-89թթ աշխատել է «Սովետական Ղարաբաղ» (հետո` «Խորհրդային Ղարաբաղ») օրաթերթի խմբագրությունում։ 1981թ. «Աշխատանքի մարդիկ» ակնարկաշարի համար արժանացել է Ադրբեջանի ժուռնալիստների միության «Ոսկե գրիչ» մրցանակին։ 1989-2007թթ ստեղծագործական, կազմակերպչական ակտիվ գործունեություն է ծավալել Արցախի գրողների միությունում։ Եղել է գրական հիմնադրամի տնօրենը, գլխավորել «Արցախ» գրահրատարակչությունը, հանդիսացել «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը։ Հեղինակել է «Ղարաբաղցի» հայտնի երգի բառերը: Հրատարակվել են նրա «Կամուրջ» (1961թ.), «Լեռնային վտակ» (ժողովածուներում գործեր ունի Հ.Բեգլարյանը, 1963թ., 1967թ.), «Լեռան աղբյուր» (1966թ.), «Կաղնին ժայռի վրա» (1973թ.), «Կապույտ լեռների երգը» (1975թ.), «Արևային հնձաններ» (1979թ.), «Գետերը չեն հոգնում» (1981թ.) բանաստեղծական ժողովածուները: 1982թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Պարգևատրվել է Արցախի «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով, «Վաչագան Բարեպաշտ», ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալներով: 2004թ. արժանացել է Արցախի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Ստեփանակերտում: