Սպիրիդոն Մելիքյան

Երաժշտագետ, կոմպոզիտոր

Վահե Հայկ

Արձակագիր, լրագրող

Գեղամ Աթմաճյան

Բանաստեղծ, արձակագիր

Նինա Ջաղինյան

Թարգմանիչ

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող

Մուշեղ Գրիգորյան

Գեղանկարիչ

Վահե Ավանեսյան

Հաղորդավար, լրագրող

Էդգար Սահակյան

Բաս-կիթառահար

Արփինե Գաբրիելյան

Հաղորդավար, դերասանուհի

 

 

 

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՋԻԲՅԱՆ

Դաշնակահար

Ծնվել է 1967թ. սեպտեմբերի 11-ին, Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում: 3 տարեկան հասակից հետաքրքրվել է երաժշտությամբ: Սովորել է տեղի Հովագիմյան-Մանուգյան հայկական դպրոցում: 14 տարեկանից սկսել է նվագել դաշնամուր: 1985-88թթ սովորել է Լիբանանի ազգային կոնսերվատորիայում: Ուսման տարիներին ընտրել է իր համար ջազային ոճը, որը ձևավորել են նրա մեջ հայտնի ջազ երաժիշտներ Բիլ Էվանսը, Հորացիո Սիլվերը, Ահմադ Ջամալը և Չիկ Կորեան: Նվագել է Սթիվ Ֆիլիպս կվարտետի, Ավո Թութունջյան ջազ բենդի, «Լա Կանդելլա» լատին-ջազ տրիոյի, Խոսե Ֆերնանդես սեքստետի և այլ հանրաճանաչ խմբերի ու երաժիշտների հետ: 1990-97թթ ուսումը շարունակել է Վիեննայի «Շուբերտ» կոնսերվատորիայի ասպիրանտուրայում, որից հետո դասավանդել է և ստացել պրոֆեսորի կոչում Լիբանանի ազգային (1997-2002թթ) և Վիեննայի «Շուբերտ» (2003-07թթ) կոնսերվատորիաներում: Հանդես է գալիս «Ջիբյան Տրիո» խմբով, Ավստրիայում և Շվեյցարիայում: 1990թ-ից հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրներում` Լիբանան, Սիրիա, Անգլիա, Շվեյցարիա, Քուվեյթ, Ավստրիա, Ռուսաստան, ԱՄԷ, Հայաստան և այլուր: Մասնավոր պարապմունքներ և վարպետաց դասեր է անցկացրել բազմաթիվ ուսանողների հետ:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար