Տիգրան Քելեկյան

Դիվանագետ, հավաքորդ

Գասպար Իփեկյան

Թատերական գործիչ

Սիրան Ալավերդյան

Դերասանուհի

Լեմվել Մարության

Թարգմանիչ, լրագրող

Հրաչյա Քոչար

Արձակագիր

Սուսաննա Մկրտչյան

Գեղանկարչուհի

Շավարշ Վարդանյան

Կինոօպերատոր, կինոռեժիսոր

Կարեն Քոչարյան

Հաղորդավար, ռեժիսոր

Արմեն Բադալյան

Օպերային երգիչ

Արևիկ Գևորգյան

Դերասանուհի, հաղորդավար

 

 

 

 

ՀԵՆՐԻԿ ԲԱԽՉԻՆՅԱՆ

Գրականագետ, թարգմանիչ

Ծնվել է 1948թ. փետրվարի 16-ին, Թբիլիսիում: 1965թ. ավարտել է տեղի թիվ 92 դպրոցը։ 1963թ. «Սովետական Վրաստան» օրաթերթում տպագրվել է նրա առաջին բանաստեղծությունը: 1965-70թթ սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժնում, 1970-73թթ` ՀՀ ԳԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1970-2006թթ աշխատել է նույն ինստիտուտի հայոց հին և միջնադարյան գրականության բաժնում: 1974թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` «Հայկական ձեռագրերի հիշատակարաններ» թեմայով, 1989թ.` դոկտորական ատենախոսություն` «Սայաթ-Նովա. կյանքը և գործը» թեմայով։ Երկերից են նաև` «Հայ միջնադարյան գրականություն. Համառոտ պատմություն» (համահեղինակներ` Վ.Նալբանդյան, Վ.Ներսիսյան, 1986թ.), «17-18-րդ դարերի հայ գրականությունը» (1999թ.), «Պաղտասար Դպիր. Տաղեր» (1999թ.), «Դրվագներ ֆրանսիական գրականության պատմության» (2004թ.), «15-րդ դարի հայ գրականությունը» (2004թ.), «Հայ միջնադարեան գրականություն» (2006թ.), «Սայաթ-Նովա։ Կյանքը և գործը» (2010թ.), «Շարականի գրապատմական ուղին» (2012թ.) և այլն: 1976-80թթ աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես գրական մասի վարիչ։ 1981-83թթ ֆրանսիական միջնադարյան գրականություն է դասավանդել Երևանի պետական համալսարանում: 1992-2011թթ եղել է Երևանի Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրենը։ 1995թ. և 2005թ. ՀՀ Ֆրանսիայի դեսպանատան կողմից գործուղվել է Փարիզ` մասնակցելու ֆրանսերենի թարգմանիչներ հատուկ ծրագրին: 2002թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: Զբաղվել է նաև թարգմանչական աշխատանքով: 1975-99թթ կազմել և տպագրել է մեկ տասնյակից ավելի թարգմանական գրքեր: Կազմել է շարականների, Գրիգոր Նարեկացու գանձերի ու տաղերի, Սայաթ Նովայի խաղերի, Ներսես Շնորհալու ժամերգերի, Պաղտասար Դպիրի, Գրիգորիս Աղթամարցու, Կոստանդին Երզնկացու չափածո երկերի ժողովածուներ։ Հեղինակել է 9-րդ (10-րդ) դասարանի «Հայ գրականություն»՝ 1993թ-ից բազմիցս վերահրատարակված դասագիրքը (միջնադարյան գրականության բաժին)։ Ֆրանսերենից թարգմանել է Նիկոլա Բուալոյի «Քերթողական արվեստ» (1980թ.), Շառլ Բոդլերի «Չարի ծաղիկներ» (1990թ.), «Էսթետիկա, քննադատություն» (1999թ.), Պոլ Վեռլենի «Ընտիր բանաստեղծություններ» (1995թ.), «Ռոլանդի երգը» (1995թ.), Ալֆրեդ դը Վինյիի «Էլոա և այլ քերթվածներ» (1999թ.), Էժեն Դելակրուայի «Երկեր արվեստի մասին» (2006թ.) և այլ գրքեր: Հրատարակվել են նրա «Մեսրոպ Մաշտոց, Սահակ Պարթև «Օրհներգեր» (2010թ.), «Մովսէս Խորենացի, Ստեփանոս Սիւնեցի, Յովհան Մանդակունի «Օրհներգեր» (2011թ.), «Ներսէս Շնորհալի «Ժամերգեր» (2012թ.), «Օրհներգեր. 7-11-րդ դարեր» (2013թ.), «Սայաթ-Նովայի բանաստեղծական ժառանգությունը» (2016թ.), «Գրիգոր Նարեկացու գանձարանը» (2016թ.) ուսումնասիրությունները (բոլորը՝ գրաբար և աշխարհաբար): 2008թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի և ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի, 2010թ.՝ «Ֆրիտյո‎ֆ Նանսեն» ոսկե հուշամեդալի, 2014թ.՝ ՀՀ սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» հուշամեդալի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար