Առնոլդ Մարտիրոսյան

Բեմադրիչ, դերասան

Վարազդատ Հարությունյան

Ճարտարապետ, տեսաբան

Ռուբեն Աղաբաբյան

Ճարտարապետ, բանաստեղծ

Արտեմ Մեջինյան

Քամանչահար

Հեկտոր Ռշտունի

Գրականագետ, գրաքննադատ

Ռաֆայել Արամյան

Արձակագիր, թարգմանիչ

Մայքլ Քրմոյան

Երգիչ, դերասան

Թերեզա Գրիգորյան

Բալետի արտիստ, պարուսույց

Գրիգոր Խանջյան

Գեղանկարիչ

Մարտիրոս Գուշագճյան

Բանաստեղծ, բառարանագիր, թարգմանիչ

Սուրեն Առաքելյան

Կինոռեժիսոր

Մերուժան Տեր-Գուլանյան

Գրող, հրապարակախոս

Սեդրակ Երկանյան

Դաշնակահար, դիրիժոր

Աղասի Թալալյան

Գեղանկարիչ

Հերմինե Նավասարդյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Հայկ Մելիքյան

Դաշնակահար

Էդգար Հակոբյան

Ջութակահար

Արթուրո Սայան

Դերասան, ռեժիսոր

Լյուբով Թադևոսյան

Օպերային երգչուհի

 

 

 

 

ԱՐՏԱՇԵՍ ԲԱԲԱՅԱՆ

Դրամատուրգ, թատերագետ

25 հոկտեմբեր, 1923 - 29 դեկտեմբեր, 2009

Ծնվել է ՀՀ Սարուխան գյուղում։ 1941-45թթ ծառայել է Խորհրդային բանակում։ 1951թ. ավարտել է Երևանի թատերական ինստիտուտի թատերագիտական ֆակուլտետը։ 1953-66թթ աշխատել է Հայաստանի մշակույթի նախարարությունում` որպես խաղացանկային բաժնի պետ, գլխավոր խմբագիր, վարչության պետի տեղակալ։ 1966-74թթ եղել է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը, 1974թ.` Հայկական թատերական ընկերության նախագահի առաջին տեղակալը։ Անդրկովկասի հայկական պետական թատրոններն ու թատերական ինքնագործ խմբերը բեմադրել են նրա «Հայրը» (1951թ.), «Հարազատներ» (1957թ.), «Մոր սիրտը չի խաբի», «Նրա որդին», «Նրանք նորից հանդիպեցին», «Տոսկանա, Տոսկանա...», «Քեռիների քեփը կիսատ մնաց» (Ղափան, 1979թ.), «Հեռու և մոտիկ գիշեր» (Արտաշատ, 1979թ.), «Խոզուկի և արջուկի արկածները» (1979թ.), «Լեգենդ սիրո և պատերազմի մասին» (Ստեփանակերտ, 1984թ.) պիեսները։ Նրա «Հարազատները» դրաման բեմադրել են նաև Բուլղարիայի հայկական թատերախմբերը։ Պիեսի է վերածել Րաֆֆու «Ոսկե աքաղաղը», որը բեմադրվել է Կիրովականում (այժմ` Վանաձոր), Ղափանում (այժմ` Կապան) և Կամոյում (այժմ` Գավառ)։ Ռուսերենից հայերեն է թարգմանել մի շարք պիեսներ: 1964թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: 1975թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման։ Մահացել է Երևանում: