Նահապետ Ռուսինյան

Գրող, փիլիսոփա, մանկավարժ

Էմանուել Եսայան

Դրամատուրգ, բանաստեղծ

Ռուբեն Բեդրոսով

Գրաֆիկ, գեղանկարիչ

Արամ Սամուելյան

Օպերային երգիչ

Արմեն Գրիգորյանց

Բեմանկարիչ

Գրիգոր Բադալյան

Քանդակագործ

Արամ Գրիգորյան

Գրականագետ

Շահեն Խաչատրյան

Արվեստաբան

Երվանդ Բիչախչյան

Գեղանկարիչ

Ռաֆայել Ավնիկյան

Բալետի արտիստ, պարուսույց

Արամ Նիկոլյան

Դիզայներ

Հովհաննես Ազոյան

Դերասան, հաղորդավար

 

 

 

 

ՌՈՒԲԵՆ ԱՐՈՒՏՉՅԱՆ

Գեղանկարիչ

18 հունիս, 1947 - 16 հունվար, 2022

Ծնվել է Երևանում: Եղել է նկարիչ Սերգեյ Արուտչյանի որդին: 1964թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1970թ.` Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական ֆակուլտետը: 1986-90թթ եղել է Հայաստանի Գեղարվեստի ֆոնդի կերպարվեստի կոմբինատի գլխավոր նկարիչը, 1987-2012թթ` Հայաստանի նկարիչների միության վարչության անդամ: 1990-92թթ եղել է Երևան քաղաքի գլխավոր նկարիչը, 2001թ.` Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորումների վարչության պետը, քաղաքի գլխավոր նկարիչը: 1971-91թթ մասնակցել է հանրապետական և միջազգային բազմաթիվ ցուցահանդեսների: 1974թ-ից եղել է Հայաստանի ճարտարապետների, 1976թ-ից` նկարիչների միությունների անդամ, 1995թ-ից՝ Դիզայներների միջազգային միության, 2011թ-ից` Աշխարհի հայ նկարիչների միության անդամ: Ունեցել է բազմաթիվ ցուցադրություններ` 1994թ. անհատական ցուցահանդես Երևանում, 1997թ. ցուցահանդես Մոսկվայում, ԱՄՆ-ում, Կանադայում և Երևանում, 2001թ. ցուցահանդես Ֆրանսիայում և այլն: 2004թ. Փարիզում մասնակցել է Գեղանկարչական սալոնի աճուրդին (Drouot Action House): 2004թ. հեղինակել է Հայաստանի պաշտպանության նախարարության զինանշանը, 2006թ.` Հոլոքոստի և Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշաքարը, որը տեղադրված է Երևանի Օղակաձև այգում: 2012թ. Լոնդոնում մասնակցել է Թեքեյան մշակութային կենտրոնի կողմից կազմակերպված հայ նկարիչների ցուցահանդեսին, ապա Երևանում` Միքայել, Սերգեյ և Ռուբեն Արուտչյանների հոբելյանական ցուցահանդեսին: Արժանացել է մի շարք պարգևների, մրցանակների, խրախուսանքների` 1976թ. Մոսկվայի «Երկրի երիտասարդությունը» համամիութենական ցուցահանդեսում` դիպլոմ և մրցանակ, 1979թ., 1997թ. Առաջին հանրապետական ցուցահանդեսում` մրցանակ, 1986թ. «Մեկական աշխատանքի» հանրապետական ցուցահանդեսում` մեդալ` լավագույն գրաֆիկայի համար, 1996թ. Հայկական նոր թղթադրամների էսքիզների մրցույթում` մրցանակ, 2000թ. Հայաստանի նոր 50.000 դրամ թղթադրամի էսքիզների մրցույթում, 2001թ. Հայկական դրամի նշանի էսքիզի մրցույթում, 2007թ. Շուշի քաղաքի զինանշանի մրցույթում` առաջին մրցանակին: 2012թ. պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Երախտագիտություն» մեդալով: Նույն թվականին արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման: Մահացել է Երևանում: