Օգսեն Խոճասարյան

Հրապարակախոս, լրագրող

Դրաստամատ Տեր-Սիմոնյան

Պետական գործիչ, լրագրող

Լիլիթ Հովհաննիսյան

Դերասանուհի

Լոլա Դոլուխանյան

Ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան

Աշոտ Զոհրաբյան

Կոմպոզիտոր

Անահիտ Ղուկասյան

Դերասանուհի

Գեղամ Գրիգորյան

Օպերային երգիչ, բեմադրիչ

Էռնա Էլիզբարյան

Հաղորդավար

Լևոն Սիմոնյան

Կիթառահար

 

 

 

 

ՎԱՐՈՒԺԱՆ ԱՅՎԱԶՅԱՆ

Արձակագիր

29 մայիս, 1958 - 10 փետրվար, 2016

Ծնվել է Վրաստանի Ծալկայի շրջանի Այազմա գյուղում: 1985թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1985-87թթ աշխատել է «Պիոներ» ամսագրի խմբագրությունում, 1987թ-ից` «Գարուն» ամսագրի խմբագրությունում, սկզբում` գրական աշխատող, 1991թ-ից` պատասխանատու քարտուղար, 1993թ-ից` գլխավոր խմբագրի տեղակալ: Միաժամանակ, 1993թ-ից «Գարուն» ամսագրին կից «Ապոլոն» հրատարակչության գլխավոր խմբագիրն է եղել: Առաջին ժողովածուն` «Հին ահ»-ը, լույս է տեսել 1991թ., երկրորդը` «Ճանճի ամիսը» (1998թ.) ժողովածուն է: «Համեմատական կենսագրությունները» (2004թ.) երկրորդ վեպն է: Գրողի «Պատմություն Մեծն Կովկասի» (2013թ.) վեպը արժանացել է Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության և Հայաստանի գրողների միության կողմից 2008թ. հայտարարված «Հայը 21-րդ դարասկզբին» գրական մրցանակաբաշխության հատուկ մրցանակին, որտեղ ներկայացվում են անտիպ վեպեր: 2003թ. տպագրվել է նրա «Առավոտ պայծառ, զվարթ ծիրանի» մանկապատանեկան պատմվածքների ժողովածուն, 2009թ.` «Պատմություն ճնճղկանն, որ ավելի քան երեք անգամ կանգնեց Տիրոջ աջ ձեռքին» ժողովածուն ԱՄՆ-ում և Երևանում: Հարցազրույցներ և էսսեներ է տպագրել ժամանակի մամուլում, որոնք այնուհետև տպագրվել են նաև առանձին ժողովածուով` «Անհենարան ու անխարիսխ` երկրի նման» (2007թ.): 1996թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ, 2002թ-ից՝ «Գարուն» գրական-գեղարվեստական ամսագրի գլխավոր խմբագիրը: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար