Տիգրան Քելեկյան

Դիվանագետ, հավաքորդ

Գասպար Իփեկյան

Թատերական գործիչ

Սիրան Ալավերդյան

Դերասանուհի

Լեմվել Մարության

Թարգմանիչ, լրագրող

Հրաչյա Քոչար

Արձակագիր

Սուսաննա Մկրտչյան

Գեղանկարչուհի

Շավարշ Վարդանյան

Կինոօպերատոր, կինոռեժիսոր

Կարեն Քոչարյան

Հաղորդավար, ռեժիսոր

Արմեն Բադալյան

Օպերային երգիչ

Արևիկ Գևորգյան

Դերասանուհի, հաղորդավար

 

 

 

 

ՍՈՒՐԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ

Արձակագիր

9 հունվար, 1915 - 20 մայիս, 1981

Ծնվել է Զանգեզուրի գավառի Խնձորեսկ գյուղում (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզում)։ Վաղ հասակից զրկվել է հորից: 1931-34թթ սովորել է Գորիսի մանկավարժական տեխնիկումում: Մի քանի տարի մանկավարժական աշխատանք է կատարել Խնածախ և Տեղ գյուղերում: Այնուհետև աշխատել է Կապանում: 1942թ. ավարտել է Բաքվի համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայկական բաժինը։ 1942թ. կրկին աշխատել է Կապանում, որտեղից էլ զորակոչվել է բանակ: 1942-45թթ մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին Հյուսիսային Կովկասում` 57-րդ և 34-րդ հրաձգային բրիգադների գումարտակի շտաբի քաղմասում: Զորացրվելուց հետո վերադարձել է Կապան, աշխատել Քաջարանի լեռնարդյունաբերական կոմբինատում, ապա մեկնել է Բաքու, որտեղ աշխատել է հայերեն լույս տեսնող «Կոմունիստ» թերթի խմբագրությունում: 1953թ. տեղափոխվել է Երևան: Հաճախ այցելել է Կապան և մասնակցել կապանցի գրողների ստեղծագործությունների քննարկման և Կապանի վետերանների խորհրդի աշխատանքներին: Առաջին անգամ տպագրվել է 1937թ.: «Անավարտ գորգը» (1947թ.), «Խորաձորցիք» (1951թ.), «Խիղճը» պատմվածքների ժողովածուներում, «Լեռնցիներ» (1955թ.), «Խնձորեսկ», «Բարի առավոտ», «Տուր ձեռքդ, կյանք», «Գարունը ձյուների տակ», «Ճակատագիրը Հայոց», «Առավոտ լուսո» վեպերում պատկերել է հայկական գյուղը։ Հերոսների ներաշխարհը բացահայտել է հոգեբանական նուրբ վերլուծությունների միջոցով («Ձորերի ձայնը», «Լուռ Լալազարը», «Թխկուտի ձորում», «Վիշտը» և այլ պատմվածքներ)։ «Ճակատագիրն հայոց» (1966թ.) պատմավեպում պատկերել է հայ ժողովրդի պայքարը պարսկական և թուրքական բռնակալների դեմ 18-րդ դարում։ Նրա մի շարք գործեր թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, էստոներեն և այլ լեզուներով: Գրողի վերջին ստեղծագործությունը «Ասուր, հեյ Ասուր» ինքնակենսագրական վիպակն է, նրա «կարապի երգը»: 1947թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Մահացել է Երևանում, թաղվել է հայրենի Խնձորեսկ գյուղի իր առանձնատան բակում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար