Հովհաննես Հոլով

Լեզվաբան, թարգմանիչ, եկեղեցական գործիչ

Հովհաննես Պեյզատ

Գեղանկարիչ

Հմայակ Հակոբյան

Գեղանկարիչ

Ալեքսեյ Ջիվելեգով

Պատմաբան, գրականագետ, թարգմանիչ

Էլիզա Օլջույան

Երգչուհի, պարուհի

Ռոմանոս Սարգսյան

Գեղանկարիչ

Յուրիկ Սամվելյան

Քանդակագործ

Հերբերտ Գասպարյան

Բեմադրիչ, ռեժիսոր

Տիգրան Պետրոսյանց

Մշակութաբան, մատենագետ, լրագրող, պատմաբան

Ռուբեն Քոչար

Կինոռեժիսոր

Սուրեն Սաֆարյան

Գեղանկարիչ

 

 

 

 

ՍԵՐՈ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Բանաստեղծ, արձակագիր

13 հուլիս, 1925 - 12 հուլիս, 2000

Ծնվել է Արցախի Մարտունու շրջանի Աշան գյուղում: Սովորել է տեղի և հարևան Ղզղալա գյուղի դպրոցներում։ 16 տարեկանում կորցրել է լսողությունը։ Զբաղվել է ինքնակրթությամբ։ 1949-63թթ եղել է գյուղական դպրոցական գրադարանների և մշակույթի տան վարիչը և տնօրենը։ 1964թ-ից ավագ գրական աշխատող է եղել Բաքվի «Կոմունիստ» (հայերեն) թերթի խմբագրությունում։ 1990թ. բռնագաղթել է Բաքվից և բնակություն հաստատել Սևանում։ 1991թ. հիմնադրել է Հայաստանի խուլ-համրերի միավորման «Խաղաղ աշխարհ» թերթը։ Հրատարակվել են նրա «Իմ ստորագրությունը» (1955թ.), «Ներշնչանք» (1960թ.), «Միջօրե» (1963թ.), «Լեռնային վտակ» (1963թ.), «Ծարավ» (1972թ.), «Լեռներ իմ լեռներ» (1977թ.), «Եվ ես ապրում եմ» (1982թ.) և այլ գրքեր: Գրողի «Ապրողներս ընկածների պարտապանն ենք» (1997թ.) գրքում ներկայացված են Արցախյան գոյամարտում զոհված ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի ենթաշրջանի 37 ազատամարտիկների կենսագրությունները և Սևանի կամավորական ջոկատի մարտական ուղին: Արցախյան շարժման և պատերազմին նվիրված հրապարակախոսական հոդվածներ («Արցախյան քրոնիկոն», «Գրառումներ Բաքվից», «Թուրքը մնում է թուրք» և այլն) է տպագրել «Գարկան թերթ», «Ազատ Արցախ», «Սևան» և այլ թերթերում: 1956թ-ից եղել է Հայաստանի գրողների, 1964թ-ից` ժուռնալիստների միությունների անդամ։ Մահացել է ՀՀ Սևան քաղաքում, թաղված է Աշանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար