ՄՀԵՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հաղորդավար, դերասան

Ծնվել է 1989թ. մարտի 21-ին, Երևանում: 2005թ. ավարտել է Երևանի Ա.Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցը: 2005-09թթ սովորել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության բաժնում: 2009-11թթ ծառայել է ՀՀ Զինված ուժերում` ծառայության 1 տարին անցկացնելով Թեհրանում` ՀՀ դեսպանատանը: 2012թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի մշակութաբանության բաժնի մագիստրատուրա: 2012-15թթ աշխատել է «Արմնյուզ» հեռուստաընկերությունում` որպես «Արմքոմեդի» հաղորդման թղթակից-լրագրող: 2015-18թթ աշխատել է «Արմենիա» հեռուստաընկերությունում, որտեղ նկարահանվել է «Դոմինո» հումորային նախագծում և «Արմնյուզ» հեռուստաընկերությունում, որտեղ վարել է «Երեկոյան Երևան» հաղորդումը: