
Պերճ Պռոշյան
Արձակագիր

Ալեքսանդր Արաքսմանյան
Արձակագիր, դրամատուրգ, թատերագետ

Լևոն Մանասերյան
Գեղանկարիչ

Հենրիկ Առաքելյան
Ճարտարապետ

Ալեքսանդր Գևորգյան
Գեղանկարիչ

Կարլեն Դալլաքյան
Գրականագետ, բանասեր

Ժասմեն Մսրյան
Դերասանուհի

Հենրիկ Հովհաննիսյան
Թատերագետ, հաղորդավար

Նվարդ Վարդանյան
Թարգմանիչ

Տաթևիկ Հովհաննիսյան
Երգչուհի

Արփինե Բեկջանյան
Երգչուհի

Արա Մարտիրոսյան
Երգիչ

Սևակ Ավագյան
Պարող
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ծնվել է 1978թ. դեկտեմբերի 3-ին, Երևանում: Դերասան Վրույր Հարությունյանի որդին է, բալետի արտիստ Մարիա Դիվանյանի ամուսինը: 1980-ականների կեսերին ընտանիքով տեղափոխվել է Վանաձոր, որտեղ հաճախել է Ա.Գրիբոյեդովի անվան ռուսական միջնակարգ դպրոց, որն 1995թ. ավարտել է: 1999-2004թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետում` Ռաֆայել Ջրբաշյանի արվեստանոցում: 2004-05թթ բնակվել և աշխատել է Սանկտ Պետերբուրգում: 2005-12թթ աշխատել է Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնում` որպես բեմադրիչ: Բեմադրել է նաև մի շարք ներկայացումներ Երևանի տարբեր թատրոններում, Հալեպի հայկական թատրոնում: Բեմադրած ներկայացումներից են` Վ.Քաչայի «Գիշատիչների խնջույքը», Զ.Խալափյանի «Դպրոցական կատակերգություն», Հ.Թումանյանի «Լոռվա ձորը», Ն.Զարյանի «Արա Գեղեցիկ և Շամիրամ», Վ.Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը», Ժ.Անույի «Շրջազգեստով գեներալները», Ա.Պետրոսյանի «Արատայի առասպելները», Ա.Էդարի «Մեր մեղքը», «Արարատ 73», Րաֆֆու «Խենթը» և այլն: Աշխատել է մի քանի հայկական հեռուստաընկերություններում: Որպես ռեժիսորի ասիստենտ և սցենարիստ հանդես է եկել մասսայական միջոցառումների, հեռուստատեսային նախագծերի ժամանակ, մի քանի ֆիլմերում ու սերիալներում` «Ոչինչ չի մնա» (2007թ.), «Երկու կյանք» (2010թ.): 2009թ. նկարահանել է առաջին կարճամետրաժ խաղարկային «Ընտրություն» ֆիլմը: Արժանացել է խրախուսական պատվոգրերի ու մրցանակների: 2009թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` լավագույն երիտասարդական ներկայացման համար: 2017թ-ից Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարն է: