Հրանտ Ասատուր

Բանասեր, գրաքննադատ

Գևորգ Ալթունյան

Գրականագետ, թարգմանիչ, դրամատուրգ

Ռուբեն Նաքյան

Քանդակագործ

Մկրտիչ Խերանյան

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Թուշիկ Խաչատրյան

Օպերային երգչուհի

Լևոն Մադոյան

Դուդուկահար

Երվանդ Մանարյան

Դերասան, բեմադրիչ, կինոսցենարիստ

Կլարա Թերզյան

Արձակագիր, լրագրող

Էդման Այվազյան

Գեղանկարիչ

Մարի-Ռոզ Աբուսեֆյան

Դերասանուհի, բեմադրիչ

Ալեքսանդր Ադաբաշյան

Դերասան, գեղանկարիչ

Վարդան Թովմասյան

Քանդակագործ

Արա Նազարեթյան

Արձակագիր

Ասատուր Բալջյան

Օպերային երգիչ

Վազգեն Ֆիշյան

Հաղորդավար

 

 

 

 

ՆՎԱՐԴ ԱՎԱԳՅԱՆ

Բանաստեղծ, արձակագիր, լրագրող, թարգմանիչ

Ծնվել է 1940թ. դեկտեմբերի 21-ին, Արցախի Սղնախ գյուղում: Ավարտել է տեղի յոթնամյա, Ավետարանոցի միջնակարգ դպրոցները, Բաքվի մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետը: Ըստ ստացած մասնագիտության չորս տարի ուսուցչավարելուց հետո, հետագա ողջ գործունեությունը նվիրել է լրագրությանը: 1967թ-ից աշխատել է Արցախի մայր թերթում և ղեկավարել արվեստի ու գրականության, լրատվության, կրթության, նամակների բաժինները: Արցախյան պատերազմի ու ետպատերազմյա առաջին տարիներին եղել է թերթի պատասխանատու քարտուղարը, հետագա տասը տարում` գլխավոր խմբագրի առաջին տեղակալը: 2005-08թթ եղել է Արցախի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի խորհրդականը: Խմբագրել է Արցախի ԱՆ «Առողջապահության մունետիկ» ամսաթերթը: Եղել է Արցախյան պատերազմի մասնակից: Հրատարակվել են նրա «Լեռնային վտակ» (1967թ.), «Կորած մեղեդի» (1969թ.), «Երկրորդ շնչառություն» (1978թ.), «Դեմքով դեպի կրակը» (1988թ.), «Հասուն իմ հասկ» (1990թ.), «Մատյան հառներգության» (1997թ.), «Ծանր լույս» (2004թ.), «Թալիո» (2006թ.), «Սահմանային գոտի» (2006թ.) գրքերը: Ռուսերենից հայերեն է թարգմանել Յ.Կուբլանովսկու, Ս.Վերմիշևայի, Լ.Պուզիրևսկայայի, Վ.Վոլկովի, Ե.Չայկովսկայայի և այլոց ստեղծագործություններից: 1998թ. և 2001թ. արժանացել է Արցախի կառավարության Եղիշեի անվան մրցանակին` «Մատյան հառներգության» գրքի և «Պոեմ հայկական» եռապոեմի համար, իսկ 2004թ.` Շոլոխովյան հուշամեդալի: Հայրենիքին մատուցած ծառայությունների համար պարգևատրվել է Արցախի «Վաչագան Բարեպաշտ» մեդալով: 2008թ. արժանացել է Արցախի վաստակավոր լրագրողի կոչման: