ՄԱՅՔԼ ԱՐԼԵՆ

Արձակագիր, դրամատուրգ

16 նոյեմբեր, 1895 - 23 հունիս, 1956

Տիգրան Գույումճյան

Ծնվել է Բուլղարիայի Ուսսչուկ (այժմ` Ռուսե) քաղաքում: 1901թ. տեղափոխվել է Հյուսիսային Անգլիայի Սաութփորթ քաղաք, որտեղ ստացել է նախնական կրթությունը: Ապա սովորել է Լանկաշիրի մոտ գտնվող Վուստըշրի (Worcestershire) Մալվերն քոլեջում, իսկ որոշ ժամանակ անց` շոտլանդական Սբ. Անդրեաս համալսարանում: Ավելի ուշ, 1913թ., ընդունվել է Էդինբուրգի համալսարան` բժշկության գծով, որը նույնպես չի ավարտել: 1916թ-ից աշխատակցել է «Արարատ. Լուսարձակ Հայաստանի վրա» և «Նոր շրջան» հանդեսներին, իսկ ազատ ժամերին վայելել անգլիացի գրողների հետ հաստատած մտերմիկ հարաբերություններ` բարձրաշխարհիկ լեդի Ադոլին Մորելի նախաձեռնած գրական հավաքույթներին: 1925թ. առաջին անգամ այցելել է ԱՄՆ, որտեղ էլ հրապարակ է հանել «Մեյ Ֆեյըր» պատմվածքների ժողովածուն: Մեկ տարի անց հրապարակել է «Մանուկներ անտառում» պատմվածքների ժողովածուն: 1943թ. տեղափոխվել է Նյու Յորք: 1952թ. ստացել է ԱՄՆ քաղաքացիություն: Լույս են տեսել նրա «Լոնդոնյան արկածախնդրություն» (1920թ.), «Ռոմանտիկ կինը» (1921թ.), «Ծովահենություն» (1923թ.), «Այս հմայիչ ժողովուրդը» (1924թ.) գործերը: «Կանաչ գլխարկը» (1924թ.) և «Մեյ Ֆեըր» վիպակներով ձեռք է բերել համաշխարհային ճանաչում: 1954թ. տպագրվել է գրողի «Մի գաղտնի պատմություն» վիպակը: Նրա երկերի հիման վրա ստեղծվել են պիեսներ, կինոնկարներ: Նրա գրական վարպետությունը բարձր են գնահատել ամերիկյան արձակի այնպիսի խոշոր դեմքեր, ինչպիսիք են Սքոթ Ֆիցջերալդը և Էռնեստ Հեմինգուեյը, ինչպես նաև` Վիլյամ Սարոյանը։ Մահացել է Նյու Յորքում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար