Հակոբ Աղաբաբ

Բանաստեղծ, արձակագիր

Ռուբեն Մելիք

Բանաստեղծ

Մարկ Արյան

Երգիչ, երգահան, բանաստեղծ

Վահրամ Թաթիկյան

Բանաստեղծ, արձակագիր

Արքմենիկ Նիկողոսյան

Գրականագետ, գրաքննադատ

Սերժ Գաբյան

Ռեժիսոր, երաժշտական պրոդյուսեր

Լևոն Հախվերդյան

Երգահան, երգիչ

Շուշաննա Թովմասյան

Դերասանուհի

 

 

 

 

ԳԱՐՈ ԹԱՎԻՋՅԱՆ

Թմբկահար, դաշնակահար

Ծնվել է 1982թ. հունիսի 24-ին, Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեյում: Թմբկահար Գարաբեթ Թավիջյանի որդին է և դաշնակահար Դիրան Թավիջյանի եղբայրը, ում հետ հանդես է գալիս որպես «Թավիջյան եղբայրներ» դուետով: Վաղ հասակից սկսել է տիրապետել հարվածային գործիքների և նվագել է դաշնամուր: Հայտնի է նաև վիրտուոզ և սեփական իմպրովիզ կատարումներով, հատկապես մակեդոնական ժողովրդական երաժշտության ասպարեզում: Սովորել է Սկոպիեյի երաժշտական դպրոցում` որպես թմբկահար և դաշնակահար: Բազմաթիվ ելույթներով հանդես է եկել Սկոպիեյի երաժշտական ակադեմիայի, նվագախմբի, ջազ անսամբլի և մի շարք փոփ խմբերի հետ: Ուսման տարիներին մասնակցել է մի շարք մրցույթների, փառատոների, հանդես եկել մենահամերգներով և արժանացել մի շարք մրցանակների, այդ թվում` Մակեդոնիայի մշակույթի նախարարության «Անկախ արտիստ» կոչման (2002թ.): Դպրոցն ավարտելուց հետո, դարձել է Բոստոնի Բերքլիի երաժշտական բարձրագույն դպրոցի կրթաթոշակառու: Ելույթ է ունեցել մի շարք հանրաճանաչ երաժիշտների հետ, ինչպիսիք են` Ջո Զավինուլը, Չիկ Կորեան, Բրենֆորդ Մարսալիսը, Անդրեա Պալազզոն, Ջեյմս Իսթը, Ռոզան Վիտրոն, Մորիս Փլեժրը (Earth, Wind & Fire), Վլադկո Ստեֆանովսկին, Լարի Մոնրոն, Ռոն Սևեջը և այլք: 1997թ-ից ձայնագրել է 2 սկավառակ` «A bre Makedonche» և «Paramecium Live», ունեցել է ավելի քան 400 համերգային ելույթ: Մասնակցել է բազմաթիվ միջազգային համերգների ԱՄՆ-ում, Անգլիայում, Խորվաթիայում, Սերբիայում, Սլովենիայում, Հունաստանում, Բուլղարիայում, Ալբանիայում, Գերմանիայում և այլուր: Որպես երգահան հայտնի է նաև էլեկտրո երաժշտության ոլորտում, որի շրջանակներում ձայնագրել է անհատական ձայնասկավառակ` «Urban Groove», իսկ «Թավիջյան եղբայրներ»-ով (եղբոր` Դիրանի հետ համատեղ) ձայնագրել է «Tavitjan Brothers Trio» սկավառակը, որը Մեծ Բրիտանիայի «Սոնի» միջազգային երաժշտական մրցույթի ժամանակ արժանացել է 1-ին մրցանակին: Գրել է նաև երաժշտություններ մի շարք ֆիլմերի և թատերական ներկայացումների համար, որոնցից է «Ալեքսանդր Մակեդոնացի» ներկայացումը: 2012թ., եղբոր հետ միասին, արժանացել են «Մակեդոնիայի երաժշտության դեսպաններ» կոչման: 2013թ. առաջին անգամ այցելել է Երևան, որտեղ համերգով հանդես է եկել եղբոր հետ` հայկական ջազի 75-ամյակի համերգի ժամանակ:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար