Յուզեֆ Դիոնիս Մինասովիչ

Բանաստեղծ, թարգմանիչ, իրավաբան

Ներսես Սարգիսյան

Բանասեր, աղբյուրագետ

Թադեոս Թոռնյան

Բանասեր, աստվածաբան

Թադևոս Ավդալբեկյան

Տնտեսագետ, հայագետ, գրականագետ, պատմաբան

Նվարդ Թումանյան

Գրականագետ

Վարդ Արսլան

Արվեստաբան, պատմաբան, գրականագետ

Եվգենի Լևխանյան

Գեղանկարիչ, բեմանկարիչ

Օլգա Սանահյան

Արձակագիր, թարգմանիչ

Արմեն Ջիգարխանյան

Դերասան, բեմադրիչ

Ասիլվա

Գեղանկարչուհի, քանդակագործ

Անտոն Աղայանց

Բեմադրիչ

 

 

 

 

ԳԱՐԱԲԵԹ ԹԱՎԻՋՅԱՆ

Թմբկահար

Ծնվել է 1953թ. հունիսի 26-ին, Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեյում: Հայտնի է նաև «Գարո» անունով: 12 տարեկան հասակից տիրապետել է հարվածային գործիքների, երբ առաջին անգամ ելույթ է ունեցել հարավսլավական հանրաճանաչ խմբերից մեկի հետ: 1976թ. դարձել է Մակեդոնիայի հանրահայտ «Լեբ ի Սոլ» («Leb i Sol») խմբի թմբկահարը: Խմբի համար գրել է նաև մի շարք երգեր և երաժշտություն: 1990թ. հիմնել է սեփական «Paramecium» խումբը, որի շրջանակներում ունեցել է բազմաթիվ համերգներ, համագործակցություններ հանրահայտ երաժիշտների և երգիչների հետ, որոնցից են` Ջո Զավինուլը, Սթենլի Քլարկը, Սայմոն Ֆիլիպսը, Սեսիլ Թայլորը, Բի Բի Քինգը, Գորան Բրեգովիչը, Բիժելո Դուգմեն, Զելիջկո Բեբեկը և այլք: Գրել է նաև երաժշտություն բալետի և թատերական ներկայացումների համար, որոնց համար արժանացել է մի շարք մրցանակների, այդ թվում` «Permanent Values Award» հեղինակավոր մրցանակին: Մեծ ներդում է ունեցել մակեդոնական ժողովրդական երաժշտության ասպարեզում և համարվում է Բալկանների հեղինակավոր թմբկահար և երաժիշտ: