
Աղեքսանդր Մխիթարյան
Բանասեր, բանահավաք

Սողոմոն Մելիք-Շահնազարյան
Արձակագիր

Բագրատ Մուրադյան
Դերասան

Վարդգես Տալյան
Կոմպոզիտոր

Լյուսյա Արղության
Արձակագիր

Ալեքսանդր Սահինյան
Ճարտարապետ

Բոգդան Ջանյան
Բանաստեղծ

Հանրի Զարյան
Դերասան, արձակագիր

Սոնա Սեֆերյան
Լեզվաբան, թարգմանիչ

Ռազմիկ Դավոյան
Բանաստեղծ

Լևոն Գրիգորյան
Կինոռեժիսոր

Հակոբ Ղազանչյան
Բեմադրիչ

Ռուբեն Տերտերյան
Երաժշտագետ

Սոֆա Ազնաուրյան
Կոմպոզիտոր

Արմեն Գևորգյան
Երգիչ, երաժիշտ

Արա Գևորգյան
Դերասան

Անահիտ Տեր-Սարգսյան
Դերասանուհի, նկարիչ-դիզայներ

Յանա Դանիելյան
Հաղորդավար

Նազիկ Բաղդասարյան
Դերասանուհի

Տիգրան Սարգսյան
Բալետի արտիստ
ԿԻՄ ԱՂԱԲԵԿՅԱՆ

15 մարտ, 1938 - 25 հուլիս, 2020
Ծնվել է Հայաստանի Յայջի (այժմ` ՀՀ Սյունիքի մարզի Հարժիս) գյուղում: 1966թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1972թ. «Գուրգեն Մահարի» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1968-69թթ աշխատել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայ նոր գրականության ամբիոնում՝ որպես լաբորանտ։ 1971թ-ից դասախոսել է նույն ամբիոնում (1995թ-ից՝ պրոֆեսոր): Զբաղվել է գիտական հետազոտությամբ և հրապարակել է գրողներին և գրական տարբեր խնդիրներին նվիրված մենագրություններ և հոդվածներ։ Հրատարակվել են նրա «Գուրգեն Մահարի» (1975թ.), «Երեք դիմանկար» (1983թ.), «Հրանտ Մաթևոսյան» (1988թ.), «Ծմակուտի վիպասքը» (1988թ.), «Արդի հայ արձակի զարգացման միտումները 1960-80թթ» (2009թ.), «Հակոբ Օշական» (2010թ.) գրքերը: 1978թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Արժանացել է ՀՀ գրողների միության «գրական վաստակի համար» մեդալի, Ակսել Բակունցի անվան հուշամեդալի, 2008թ.՝ ԵՊՀ ոսկե մեդալի, 2013թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի: Մահացել է Երևանում: