ԻՍԱՀԱԿ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Արձակագիր, դրամատուրգ, թատերագետ

17 հունվար, 1917 - 29 սեպտեմբեր, 1992

Ծնվել է Շուշիում։ 1935թ. ավարտել է Ստեփանակերտի օրինակելի միջնակարգ դպրոցը, 1942թ.՝ Բաքվի Կիրովի անվան պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1935-37թթ ուսուցչություն է արել Արցախի Ասկերանի շրջանի Շուշիքենդ և Նախջևանիկ գյուղերում։ 1937-38թթ որպես ուսմասվար և հայոց լեզվի ու գրականության ուսուցիչ աշխատել է Շուշիի հայկական միջնակարգ դպրոցում։ 1939-77թթ հայոց լեզու է դասավանդել Ստեփանակերտ քաղաքի թիվ 1, թիվ 2, թիվ 3 միջնակարգ դպրոցներում։ 1968թ-ից եղել է Ստեփանակերտի Մ.Գորկու անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի գրական բաժնի վարիչը։ Գրել է ավելի քան 200 մենագրություն, հեղինակել է 10 պիես։ Նրա առաջին բանաստեղծությունը «Օդաչու» վերնագրով տպագրվել է 1935թ. Ստեփանակերտում հրատարակվող «Երիտասարդ բոլշևիկ» թերթում։ Ստեփանակերտի Մ.Գորկու անվան հայկական դրամատիկական թատրոնը բեմադրել է նրա «Սիրո ճանապարհին» (1954թ.), «Հողի լեզուն» (1958թ.), «Ախ, սեր» (1969թ.) դրամաները։ Նրա պիեսները բեմադրել են նաև հայկական այլ թատրոններ: 1960թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Հետպատերազմյան շրջանի երկերից են՝ «Գնաս բարով, Արաբ», «Զրուցընկերները», «Բարև, Սիմոն», «Գնչուհին», «Նկարը» և այլ պատմվածքներ, իսկ նորագույն շրջանի հայ արձակի մնայուն արժեքներից է նրա «Սիսակյանի օրագիրը» նովելների շարքը։ Հրատարակվել են նրա «Իմ սաները» (պատմվածքներ, 1964թ.), «Թող խաղաղ մեծանա» (պատմվածքներ, 1969թ.), «Գուրգեն Հարությունյան» (1972թ.), «Անանուն մարդը» (պատմվածքներ, 1976թ.), «Ծաղիկների երթը» (պատմվածքներ, գերկարճ նովելներ, մանրապատումներ, 1978թ.), «Մարգո Բալասանյան» (1981թ.), «Ստեփանակերտի Մ.Գորկու անվան պետական հայկական դրամատիկական թատրոն» (1982թ., 1984թ.), «Սիսակյանի օրագիրը» (վիպակ, 1984թ.) գրքերը: 1980թ. արժանացել է Ադրբեջանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Ստեփանակերտում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար