Հակոբոս Պոզաճյան

Բառարանագիր

Ռոմանոս Սետեֆճյան

Դերասան, դրամատուրգ

Ստեփան Մամիկոնյան

Լրագրող, հրապարակախոս

Թլկատինցի

Արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ

Մարո Զուրաբյան

Արձակագիր

Մանվել Բեգլարյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Ռուբեն Գևորգյանց

Կինոռեժիսոր

Լիպարիտ Ավետիսյան

Օպերային երգիչ

 

 

 

 

ՀՈՎՍԵՓ ՇԱՄԱՄՅԱՆ

Պարող, պարուսույց

26 հոկտեմբեր, 1926 - 21 նոյեմբեր, 2004

Ծնվել է Երևանում: 1933-44թթ սովորել է Երևանի պարարվեստի ուսումնարանում: 13 տարեկան հասակում մասնակցել է Մոսկվայում կայացած Հայաստանի գրականության և արվեստի առաջին տասնօրյակին, որտեղ Մեծ թատրոնի բեմի վրա կատրել է պար` Ա.Խաչատրյանի «Երջանկություն» բալետից: 1944-51թթ, որպես կամավոր, ծառայել է սովետական բանակում: Գնդում իրեն դրսևորել է որպես պարերի հմուտ բեմադրող, ինչպես նաև` լավագույն կատարող: Պարգևատրվել է «Գերմանիայի դեմ հաղթանակի համար» մեդալով, Սպայի տանը զինվորական պարային համույթ ստեղծելու համար պատվոգրերով և այլն: 1955-60թթ սովորել է Երևանի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետում: Ավելի քան մեկ տարի դասավանդել է ակումբագրադարանային տեխնիկումում, ապա` երաժշտական գիշերօթիկ դպրոցում: 1972-85թթ բեղմնավոր աշխատանք է կատարել Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական և Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնների ստուդիաներում, ինչպես նաև` Պատանի հանդիսատեսի պետական թատրոնում: Իր անընդմեջ աշխատանքային գործունեության 70 տարիների ընթացքում, որից 30-ը` պիոներ-դպրոցականների պալատում, ստեղծել է մի շարք համույթներ` «Բարեկամություն» (1964թ.), «Զարթոնք», «Արևիկ», «Ժպիտ», «Երջանիկ մանկություն», «Զորավար Անդրանիկ», «Գարուն», «Երիտասարդություն» և այլն: Այս համույթներից այսօր գործում է «Բարեկամություն» համույթը, որը անվանափոխվել է վարպետի մահից հետո և իր պատվին կոչվում է Հովսեփ Շամամյանի անվան «Բարեկամություն» անսամբլ: Պարգևատրվել է Հայաստանի Գերագույն Խորհրդի նախագահության պատվոգրով, Հայաստանի կոմերիտմիության մրցանակով: 1981թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար