Նիկիտա Կարա-Մուրզա

Մշակութային գործիչ, թարգմանիչ

Սարգիս Կասյան

Պետական գործիչ, հրապարակախոս

Վահան Գալֆայան

Բանաստեղծ, արձակագիր

Արուս Ազնավուրյան

Դերասանուհի

Արշավիր Դարբնի

Առակագիր, բանաստեղծ, դրամատուրգ

Վանիկ Սանթրյան

Արձակագիր, գեղանկարիչ

Ֆրունզե Ամիրխանյան

Հնչյունային օպերատոր, կինոռեժիսոր

Արմենուհի Սիսյան

Արձակագիր, բանաստեղծ

Ռուբեն Էլբակյան

Օպերային երգիչ

Արտյոմ Հակոբյան

Ռեժիսոր, պրոդյուսեր

Աննա Հարությունյան

Դերասանուհի

 

 

 

 

ՀԱՄՈ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ

Գրականագետ, լրագրող

10 մայիս, 1906 - 16 նոյեմբեր, 1986

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վասպուրական նահանգի Հայոց ձոր գավառի Մաշտակ գյուղում։ Ապրել ու դաստիարակվել է մանկատներում։ 1923-25թթ որպես գործավար աշխատել է Հայաստանի լուսժողկոմատում։ 1925թ. եղել է Երևանի Երիտասարդական ակումբի վարիչը և ԼԿԵՄ Երևանի կոմիտեի ագիտացիայի բաժնի վարիչի տեղակալը, 1927-29թթ` Նոր Բայազետի (այժմ՝ Գավառ) և Էջմիածնի լուսավորության աշխատողների արհմիության գավառային կոմիտեի պատասխանատու քարտուղարը, իսկ 1929-31թթ` ՀԼԿԵՄ Կենտկոմի ագիտացիայի և տեսական ուսուցման բաժնի վարիչի տեղակալը։ 1931թ. տեղափոխվել է Բաքու և սովորել տեղի գիտահետազոտական ինստիտուտ-ասպիրանտուրայում։ 1933-34թթ աշխատել է Բաքվի «Կոմունիստ» (հայերեն) թերթի խմբագրությունում` որպես բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար, խմբագրի տեղակալ, խմբագիր (1941թ-ից)։ 1944-48թթ եղել է Ադրբեջանի լուսավորության մինիստրի տեղակալը, Ադրբեջանի ԿԿ Կենտկոմի մամուլի սեկտորի աշխատակից։ 1948-54թթ նորից աշխատել է որպես Բաքվի «Կոմունիստ» թերթի խմբագիր։ 1945թ. ավարտել է Ադրբեջանի հեռակա մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը։ 1948թ. Երևանում «Սովետահայ գրականության զարգացումը Ադրբեջանում» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1954-68թթ աշխատել է Ադրբեջանի ռադիոկոմիտեում` որպես հայկական հաղորդումների խմբագրության գլխավոր խմբագիր։ Միաժամանակ 1964-67թթ եղել է Ադրբեջանի գրողների միության հայկական մասնաճյուղի նախագահը։ 1968թ-ից աշխատել է Հայաստանի Կենտկոմի պատմության ինստիտուտ-ԽՄԿԿ Կենտկոմին առընթեր մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի հայկական մասնաճյուղում` որպես ավագ գիտաշխատող։ Եղել է ԽՍՀՄ 3-րդ գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ 1941թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ։ Մահացել է Բաքվում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար