Եղիա Սիրվարդ

Լրագրող, մշակութային գործիչ

Հարություն Թրագոշյան

Դերասան, բեմադրիչ, դրամատուրգ

Արտաշես Վրույր

Դերասան, բեմադրիչ, լուսանկարիչ

Անտոն Աուշտրյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Անուշ Թումանյան

Բանաստեղծ

Նինա Գարսոյան

Պատմաբան, արևելագետ

Մարիամ Պետրոսյան

Հաղորդավար

Հասմիկ Դանիելյան

Դերասանուհի

 

 

 

 

ՂԱԶԱՐ ԱՅՎԱԶՅԱՆ

Գրականագետ

5 սեպտեմբեր, 1913 - 6 փետրվար, 1998

Ծնվել է Սամարղանդում (այժմ` Ուզբեկստանում)։ 1929-32թթ աշխատել է «Ուզբեկիստանսկայա պրավդա», «Կարականդինսկայա կոմունա» և «Պրիբալխաշսկայա պրավդա» թերթերի խմբագրություններում` որպես գրական աշխատող և բաժնի վարիչ։ 1937թ. ավարտել է Մոսկվայի համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1937-41թթ դասախոսել է Երևանի ռուսական ուսուցչական ինստիտուտում և համալսարանում։ 1941-43թթ ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել Երկրորդ Համաշխարհային պատերազմին: 1943-47թթ եղել է Երևանի ռուսական մանկավարժական ինստիտուտի փոխտնօրենը, 1947-50թթ` ՀՀ ԳԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գիտական քարտուղարը։ 1950-71թթ եղել է Երևանի պետական համալսարանի ռուս գրականության ամբիոնի դոցենտ, 1971-78թթ` նույն ամբիոնի վարիչը։ 1965թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ։ 1978թ-ից աշխատել է Երևանի համալսարանի հայագիտական կենտրոնում` որպես ԽՍՀՄ ժողովրդների գրական կապերի ուսումնասիրության բաժնի վարիչ։ 1940թ. «Պոեզիայի ծագումը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ Ռուսերեն լույս են տեսել նրա «Ռուսիայում հայերի բնակության տարեթվի մասին ըստ հայկական և ռուսական աղբյուրների» (1973թ.), «Տարոնի պատմությունը և 4-7-րդ դարերի հայ գրականությունը» (1976թ.), «Տարոնի հնագույն հնդիկների և Կիևի արևելյան սլավոնների հեթանոսական պանթեոնի մի զուգահեռի մասին» (1977թ.) գրքերը։ Կազմել է դասագրքեր, «Բրյուսովյան ընթերցումներ» ժողովածունները (7 հատոր), «Հովհաննես Թումանյանը և ՍՍՀՄ ժողովուրդների գրականությունը» (1968թ.), «Ռուս կլասիկ գրականությունը» (Պուշկին, Լերմոնտով, Նեկրասով, Տոլստոյ, Գորկի, 5 հատոր, 1968-78թթ)։ Դպրոցին և մանկավարժական գիտությանը մատուցած ծառայությունների համար 1973թ. պարգևատրվել է Խաչատուր Աբովյանի անվան մեդալով։ 1985թ. պարգևատրվել է Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանով։ Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար