ԳԵՎՈՐԳ ԱՏՐՅԱՆ

Արձակագիր, գրականագետ

Գևորգ Խաչատրյան

Ծնվել է 1947թ. հունիսի 30-ին, Երևանում: Կիսել է տոհմական Խաչատրյան ազգանունը և երկրորդ՝ Ատրյան մասը դարձրել է իր գրական անունը։ 1970թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության բաժինը։ 1975-79թթ սովորել է Մոսկվայի Մ.Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1979-81թթ վարել է «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի արձակի ու պոեզիայի բաժինը։ 1981թ-ից աշխատել է Հայաստանի գրողների միության վարչությունում` որպես գրական խորհրդական: Միաժամանակ, 1980թ-ից դասախոսել է Երևանի պետական համալսարանում։ 1984թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է։ Գրել է ժամանակակից հայ և ռուս գրականության հարցերին նվիրված բազմաթիվ հոդվածներ, նշանավոր գրողների հետ երկխոսություններ, գրական և գրաքննադատական բազմաթիվ հոդվածներ, որոնք տպագրվել են ինչպես հանրապետական, այնպես էլ արտերկրի գրական մամուլում: 2005թ. Մոսկվայում հրատարակվել է նրա «Մեգիդդոն» պատմվածքների ժողովածուն (ռուսերեն):