
Գաբրիել Նահապետյան
Բանասեր, հայագետ

Գուրգեն Գաբրիելյան
Գեղանկարիչ

Պողոս Զուրաբյան
Ճարտարապետ, ճարտարագետ

Մարիա Բերոյան
Դերասանուհի

Արարատ Ղարիբյան
Լեզվաբան

Սոս Սոսյան
Դերասան

Ռուբեն Սանոյան
Դրամատուրգ, գրաքննադատ

Տիգրան Մանսուրյան
Կոմպոզիտոր

Նոնա Գաբրիելյան
Գեղանկարչուհի, խեցեգործ

Տիգրան Արզումանյան
Քանդակագործ

Միհրան Կիրակոսյան
Պարող

Գրիգոր Գրիգորյան
Բալետի արտիստ

Վահե Նուրիջանյան
Շեփորահար
ԳԵՎՈՐԳ ԱԲՈՎ

27 նոյեմբեր, 1897 - 11 մարտ, 1965
Գևորգ Աբովյան
Ծնվել է Թիֆլիսում: Սովորել է տեղի Ներսիսյան դպրոցում: Եղել է գրական «Երեքի խմբակ»-ի (Եղիշե Չարենց, Գևորգ Աբով, Ազատ Վշտունի) անդամներից, Խորհրդային Հայաստանի գրական առաջին մանիֆեստի` «Երեքի դեկլարացիա»-ի (1922թ.) հեղինակներից: 1925-31թթ եղել է Հայաստանի պրոլետգրողների ասոցացիայի քարտուղարը, 1928-31թթ` Երևանի առաջին պետական թատրոնի տնօրենը, 1934-36թթ` Հայաստանի ԽՍՀ լուսժողկոմի տեղակալը, 1940-52թթ` Երևանի Մատենադարանի տնօրենը (1937թ-ից` պրոֆեսոր), 1961-64թթ` ՀՀ ԳԱ «Տեղեկագիր հասարակական գիտությունների» հանդեսի խմբագիրը: 1934թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Ռուսերեն առանձին գրքով լույս են տեսել նրա «Խաչատուր Աբովյան» (1948թ.), «Գաբրիել Սունդուկյան» (1953թ.) գրքերը: Հայկական միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի համար կազմել և խմբագրել է «Խորհրդային գրողներ» գրականության քրեստոմատիան (1937թ., 1938թ., 1940թ., 1945թ.): Հրատարակվել է նրա «Միայն կինը» (բանաստեղծություններ, 1919թ.), «Դանակը բկին» (1923թ.), «Եդինի ֆրոնտ» (քաղաքական ագիտկա, 1924թ.), «Պատմվածքներ» (1928թ.), «Դաշնակցությունն անցյալում և այժմ» (1929թ., 1930թ.), «Ճակատում և թիկունքում» (1943թ.), «Սիրո և արդարության երգիչը` Սայաթ-Նովան» (1945թ.), «Գաբրիել Սունդուկյան» (կյանքն ու գործունեությունը, 1953թ.), «Առաջին կոմունարը» և այլ ստեղծագործություններ: Կատարել է մի շարք թարգմանություններ Մաքսիմ Գորկու, Ջամբուլի, Վլադիմիր Մայակովսկու, Միխայիլ Լերմոնտովի, Իվան Կռիլովի, Ալեքսանդր Գրիբոյեդովի, Նիկոլայ Նեկրասովի և այլ գրողների ստեղծագործություններից: 1945թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: